Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (բժշկական կենտրոն)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ | |
---|---|
Տեսակ | Հիվանդանոց |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1977 |
Կայք | sglmc.am |
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բազմաֆունկցիոնալ հիվադանոց, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Կառուցվել է 1977 թվականին։ Հիմանդիրն էր Սուրեն Ավդալբեկյանը [1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հիմանդրվել է 1977 թվականին, որի հիմնադիրն էր Սուրեն Ավդալբեկյանը։ Սկզբնական անվանումը եղել է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց։ 2004 թվականից բժշական կենտրոնի կառուցվածքի մեջ ներգրավվել է մի քանի բուժհասատություններ, որոնք են թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժշկական կենտրոնմ ունի 20 բաժանմունք՝ 774 մահճակալով։ Բաժանմունքներն են
- Կրծքային վիրաբուժական բաժանմունք
- Վիրաբուժական բաժանմունք
- Վնասվածքաբանական և օրթոպեդիկ բաժանմունք
- Ուրոլգիական բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
- Նեյրովիրաբուժության բաժանմունք
- Ակնաբուժության բաժանմունք
- Ընդհանուր թերապիայի բաժանմունք
- Սրտաբանական բաժանմունք
- Նեֆրոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունք
- Հեմոդիալիզի բաժանմունք
- Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք
- Ընդհանուր մանկաբուժական բաժանմունք
- Մանկաբարձական բաժանմունք
- Նորածինների բաժանմունք
- Հղիների պաթոլոգիայի բաժանմունք
- գինեկոլոգիական բաժանմունք
2008 թվականից սկսած բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի վարածքում սկսել է գործել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Պետական բժշկական քոլեջը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-15-ին։ Վերցված է 2020-01-15