Սուրբ Ավետարան մատուռ
Սուրբ Ավետարան մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և մատուռ |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Չեչերեկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 2005 |
Հիմնադրված | 2005 |
4,6 մետր | |
Երկարություն | 5,7 մետր |
Լայնություն | 4,6 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ավետարան մատուռ (այլ կիրառումներ)
Սուրբ Ավետարան մատուռ[1], Հայ Առաքելական մատուռ, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 3 կմ դեպի հարավ-արևելք, հայաբնակ Չեչերեք գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։
Չեչերեք գյուղի Սուրբ Ավետարան մատուռ հիմնադրվել է 2005 թվականին, մատուռը նաև հայտնի է որպես գյուղի ուխտատեղի, այնտեղ է պահվում 1745 թվականի պատկերազարդ ձեռագիր Ավետարանը և դա է պատճառը որ այս մատուռը ունի մեծ համբավ։ 2005 թվականին Էդվարդ Հակոբյանի նախաձեռնությամբ վերականգնվում է մատուռը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ավետարան մատուռը քառակուսի ձև ունեցող կառույց է չափսերն են (5․7 x 4․6) մետր։
Ունի մեկ մուտք արևմտյան պատին, իսկ մուտքի վերևում տեղադրված է ծածկոց։
Արևմտյան պատի աջ հատվածում կա հայատառ արձանագրություն և ագուցված է խաչքար։
Պատի ձախ հատվածում տեղադրված է խաչքար և կա արձանագրություն․
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂ / ԷԴՎԱՐԴ / ՀԱԿՈԲՅԱՆ. 2005 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՉԵՉԵՐԵՔ – ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ ՄԱՏՈՒՌ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
:|first2=
missing|last2=
(օգնություն)