Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չարեքտար)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չարեքտար)
|
Չարեքտարի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու գետի աջափնյա բլրի գագաթին (այժմ՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան, գյուղ Չարեքտար)։
Մատենագրական աղբյուրներում վանքի մասին տեղեկությունները սակավաթիվ են։ Վանքի հիմնադրման շարժառիթների, ժամանակի և անվան մասին մինչև օրս ոչինչ հայտնի չէ։ Ժամանակին տեղում պահպանված մի խաչքարի արձանագրության վերծանումից Ս. Ջալալյանցը կարծել է, թե վանքի անունը Մշահան է (այնուհետև նրան կրկնել է Ս. Բարխուդարյանցը), քանդակագործության վերծանումը սխալ է ընկալվել։ Վերին Խաչենու ականավոր վանքային համալիրներից մեկն է, գտնվում է Թարթառի աջ ափին, Չարեքտար գյուղի բարձրանիստ բլրի վրա։ Հին ժամանակներից վանքի անունը կոչվել է Չարեքթար։ Այնուամենայնիվ վանքի հին անունը անհայտ է, տեղում պահպանված վիմագրությունից պարզ է դառնում, որ 1260 թվականին վանքի եկեղեցին, որը կառուցվել և կոչվել է ս․ Աստվածային[1]։
Թեպետ վանքն ամբողջությամբ բնաջնջվել է, նրա սրտաբաշ քարերով կառուցվել են բնակելի և արտադրական շենքեր, ջարդել ու բլրից ցած են գլորել բազմաքանակ խաչքարեր, տապանաքարեր, այնուամենայնիվ գավթի և զանգակատան կողապատերի զգալի մասը պահպանում են եկեղեցում, վիմագրություններ պարունակող սալաքարեր, խաչքարեր, ժայռաբեկորներ։ Վանքի արձանագրությունները ունեն պատմական մեծ նշանակություն, Ս․ Բարխուդարյանի կազմած «Դիվան հայ վիմագրությունը» 5-րդ պուրակում որոնցից 11-ը հրատարակվել են։ Քիչ են նաև անթվակիր արձանագրությունները, որոնք Արևելյան Հայաստանի միջնադարյան իսկությունից կոնկրետ տեղեկություններ են պարունակում։ Վանքում, հատկապես գավթում կային բազմազան տապանաքարեր որոնք աչքի էին ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական այլատեսակ զարդաքանդակներով։ Մասնավորապես ճոխ զարդարանք ուներ Ծարա գավառի քաջ իշխան Գրիրգորի տապանաքարը[1]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրի պեղումները սկսվել են 2009 թվականին։ Պեղումների ընթացքում պարզ է դարձել, որ համալիրի հիմնական հուշարձանախումբը, որը տեղադրված է գյուղի վրա իշխող կոնաձև բլրի գագաթին, բաղկացած է եղել.
- գլխավոր եկեղեցուց, որն իր ճարտարապետական հորինվածքով և շինարարական տեխնիկայով ու նութերով մոտ է 12-13-րդ դարերի կառույցներին
- գավթից, որից պահպանվել է միայն հիմնապատի կեսը
- եկեղեցուն հարավից կցված փոքր եկեղեցուց կամ մատուռից, որը նույնությամբ կրկնում է եկեղեցու հորինվածքը, միայն ավելի փոքր չափերով
- զույգ աշտարակներով պարսպից, որը կից է գավթին հյուսիսից
- սրահից, որը կից է գավթին հարավից
- ևս մի մատուռից՝ եկեղեցուն կից հյուսիսից։
Պեղումներից, համալիրի տարածքից և մոտակա բնակելի տների ավերակներից գտնվել են ինչպես ամբողջական, այնպես էլ բեկորային խաչքարեր, որոնք ունեն արձանագրություններ։ Խաչքարերը հորինվածքով և քանդակների ոճական առանձնահատկություններով թվագրվում են 12-14-րդ դարերին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի Պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան. էջեր 54–55. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Այվազյան, Գ. Սարգսյան, Չարեքտար գյուղի վանական համալիրի պեղումների եւ հետազոտությունների արդյունքները, Վարձք N 10, Նայիս-Հոկտեմբեր, էջ 48-57։
- Ս. Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Բ, 1858, էջ 228։
- Դիվան հայ վիմագրության, պրակ 5, կազմող՝ Ս. Բարխուդարյան, Երևան, 1982, էջ 132։