Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղարադաղլու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջանգ. Ղարադաղլու (en), Գորանբոյի շրջան, Ադրբեջան
Հիմնական ամսաթվերը1855
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1855
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գորանբոյի շրջանի (նախկին Կասում Իսմայիլովի շրջանի) Ղարադաղլու (en) գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ վավերագրերում (1847, 1849, 1852) հիշատակվող Ղարադաղլուի Սբ. Գևորգ հողաշեն-փայտածածկ եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, սակայն 1861 թ-ից նույն անվամբ եկեղեցին արդեն հիշվում է որպես քարաշեն կառույց[1][2]։

Հայտնի է, որ Սուրբ Գևորգ եկեղեցում էին պահվում Սբ. Գևորգի և Սբ. Մինասի մասունքները.

...որ 1871-ին ջրաղացի նախկին տէր՝ թիֆլիսեցի Նիկողայոս և Հռիփսիմէ Հախվերդեանցները՝ փայտեայ տուփիկներից հանել՝ արծաթեայ պահարաններում են զետեղել...[3]

Հայտնի է նաև, որ եկեղեցին կառուցողի մարմինը ամփոփվել է տաճարի ներսում[4]։

Ինչպես Սբ. Գևորգ եկեղեցին, այնպես էլ գյուղից 200 մ հարավ՝ Կուրակ գետի ձախ ափին գտնվող Սբ. Նահատակ ուխտատեղիի մատուռը 1905 թ. նոյեմբերին թուրքերը կողոպտել ու ավերել են[5]։

1911 թ. Գանձակի հոգևոր վարչությունը որոշել էր տուժած եկեղեցուն նվիրաբերել եկեղեցական գրքեր[6]։

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականին քահանա է ձեռնադրվել «Սարգիս քհնյ. Տէր Առաքելեանց ղարադաղլուեցի, ի վերայ սբ. Գէորգ եկեղեցւոյն հայոց Ղարադաղլու գեղջ»[7]։

Հայտնի է, որ Սարգիս Տեր-Առաքելյանցը քահայանայագործել է առնվազն մինչև 1910 թ., ընդ որում հովվելով Խոյլար գյուղի հասարակությանը[8]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեբախտաբար, ժամանակին եկեղեցու շինարարական արձանագրությունն ընդօրինակվել ու հրատարակվել է, որի շնորհիվ էլ պարզվում է, որ հողաշեն հին եկեղեցին քարաշեն նոր կառույցով փոխարինվել է 1855 թվականին[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 97-98, գ. 3818, թ. 95-96, գ. 3819, թ. 105
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148, գ. 33874, թ. 30
  3. Նազարեան Էմմանուէլ քահ., Տպաւորութիւններ Գանձակից, «Նոր-Դար», 1899, N 85, էջ 2
  4. «Արձագանք», 1886, N 19, էջ 279-280
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 278
  6. «Արարատ», 1911, էջ 522
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 5394, թ. 10
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 3, գ. 52, թ. 28
  9. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 429