Սուսանա Լոպես Չառետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսանա Լոպես Չառետոն
իսպ.՝ Susana López Charretón
Ծնվել էհունիսի 19, 1957(1957-06-19) (66 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Բնակության վայր(եր)Կուերնավակա
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունկենսաբան և վիրուսաբան
Հաստատություն(ներ)Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Գործունեության ոլորտՎիրուսոլոգիա
ԱնդամակցությունՄեքսիկայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Պարգևներ
 Susana López Charretón Վիքիպահեստում

Սուսանա Լոպես Չառետոն (իսպ.՝ Susana López Charretón, հունիսի 19, 1957(1957-06-19), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի վիրուսաբան` մասնագիտացած ռոտավիրուսի ուսումնասիրության բնագավառում։ Նա (ամուսնու` Կառլոս Արիաս Օրտիսի հետ համատեղ) 2001 թվականին արժանացել է միկրոկենսաբանության բնագավառի[1] Կառլոս Խուան Ֆինլեյի մրցանակի և 2008 թվականին՝ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի (TWAS) մրցանակի կենսաբանության բնագավառում Prize in Biology[2]: 2012 թվականին արժանացել է Կանայք գիտության բնագավառում L’Oréal-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակի` «թե ինչպես են ռոտավիրուսները տարեկան դառնում 600000 երեխաների մահվան պատճառը հայտնաբերելու համար»[3]։

Լոպես Չառետոնը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանից 1980 թվականին ստացել է հիմնական կենսաբժշկական հետազոտության բակալավրի աստիճան, 1983 թվականին՝ մագիստրոսի աստիճան, 1986 թվականին՝ դոկտորի աստիճան։ Աշխատում է նույն համալսարանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի համար[4]։

2000-2010 թվականներին եղել է Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի միջազգային հետազոտող գիտաշխատող[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Liliana Alcántara (2005 թ․ հոկտեմբերի 23). «Susana López Charreton, las gotas de miel de la ciencia» (Spanish). El Universal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «TWAS Prize Awardees Honoured at 11th General Conference». The World Academy of Sciences. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  3. «14th Annual L'ORÉAL-UNESCO Awards for Women in Science». UNESCO. 2012. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  4. 4,0 4,1 «HHMI International Research Scholars: Susana López, Ph.D.». Howard Hughes Medical Institute. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսանա Լոպես Չառետոն» հոդվածին։