Սովորության ուժը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորության ուժը
The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business
ԵնթավերնագիրWhy We Do What We Do in Life and Business
ՀեղինակՉարլզ Դահիգ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Էջեր384
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվփետրվար 2012[1]
ԳՄՍՀ978-1-4000-6928-6
Կայքcharlesduhigg.com/the-power-of-habit/(անգլ.)

Սովորության ուժը, Ինչու ենք մենք ապրում և աշխատում հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ, (անգլ.՝ The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business), Նյու Յորք Թայմս-ի թղթակից` Շառլ Դահիգի հեղինակած գիրքը։ Հրապարակվել է 2012 թվականի փետրվարին Random House հրատարակչության կողմից։ Գրքի հիմքում ընկած է նոր սովորությունների ձևավորումն ու վատ սովորություններից ձերբազատումը։ Գիրքը հայտնվել է Նյու Յորք Թայմս-ի, Ամազոն-ի և Յու-Ես-Եյ Թուդեյ-ի բեսթսելերների ցանկում[2][3][4][5]։ Այն 2012 թվականին ընդգրկվել է Financial Times և McKinsey Business Book մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակում[6]։

Newmag հրատարակչությունը այն 2021 թվականին հրատարակել է հայերեն[7]։ Գիրքը անգլերենից հայերեն է թարգմանել Լիլիթ Գրիգորյանը։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորության հանգույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորությունների հանգույցը նյարդաբանական մոդուլ է, որը կառավարում է ցանկացած սովորություն։ Այն բաղկացած է երեք տարրերից՝ ազդանշաններ, ռեժիմներ և պարգևատրումներ։ Այս բաղադրիչների ընկալումը կարող է օգնել հասկանալ, թե ինչպես կարելի է փոխել վատ սովորությունները կամ ձևավորել լավ սովորություններ։ Սովորության հանգուցը միշտ սկսվում է ազդանշանից, ուղեղն այս ռեժիմին փոխանցող ձգանից, որը ավտոմատ կերպով որոշում է, թե որ սովորությունն է պետք կիրառել։ Սովորության հիմքում ընկած է մտավոր, զգացմունքային կամ ֆիզիկական ռեժիմը։ Վերջապես կա պարգևատրում, որն օգնում է ուղեղին որոշել, թե արդյոք արժե հիշել տվյալ հանգույցի մասին ապագայում[8]։ Նյու Յորք Թայմսում հրապարակած հոդվածում Դահիգը նշում է.«ազդանշանն ու պարգևատրումը նյարդաբանորեն փոխկապակցված են դառնում, քանի դեռ չի առաջանում փափագի զգացումը»։

Դահիգի խոսքով ՝ փափագը կառավարում է բոլոր սովորությունները և այն անհրաժեշտ է նոր սովորություն ստեղծելու կամ հինը փոխելու համար։ Դահիգը նկարագրում է, թե ինչպես են Procter & Gamble անդրազգային ընկերությունը ուսումնասիրություններ կատարել սովորությունների հանգույցի շուրջ և դրա հետ կապված ձգողությունը, ո Febreze-ի շուկան զարգացնելու համար[9]։

Սովորությունների փոփոխման ոսկե կանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորությունների փոփոխման ոսկե կանոնը օգնում է ազատվել կախվածություն առաջացնող սովորություններից և դրանք փոխարինել նորերով։ Այնտեղ ասվում է, որ եթե դուք պահպանեք նախնական ազդանշանը, փոխեք ռեժիմը և պահպանեք պարգևատրումը, փոփոխությունները, ի վերջո, տեղի կունենան, թեև այն մարդիկ, ովքեր չեն հավատում դայն ամենին ինչ անում են, ապա ամենայն հավանականությամբ, իրենց սպասումները չեն արդարացվի և նրանք կհանձնվեն։ Հավատը նման փոփոխության հասնելու համար կարևոր տարր։ Հաճախ այն մարդիկ, ովքեր միանում են այնպիսի խմբերի, ինչպիսիք են աջակցության խմբերը, ավելի լավ են ապրում, քան նրանք, ովքեր միայնակ են գործում՝ հանդես գալով որպես անհատներ։ Չարլզ Դախիգը մի քանի օրինակ է օգտագործել, որպեսզի ապացուցի իր փաստարկը։ Նման օրինակ կարող է ծառայել Բիլ Ուիլսոնի դեպքը, որը բուժվում է հարբեցողությունից։ Վերջինիս նորահայտ հավատքն առ Քրիստոս հանգեցրեց նրա «անանուն հարբեցողներ» միջազգային ընկերակցության ստեղծմանը։ Գրքում նա քննարկել է նաև «Կամքի ուժը» և դրա դերը սովորության ձևավորման հարցում[9]։

Սովորության հիմնաքարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորության հիմնաքարը անհատական մոդուլ է, որը չկանխամտածված կարող է մարդկանց կյանքում այլ սովորություններ առաջացնել։ Դահիգը գրել է Alcoa ընկերության մասին և այն մասին, թե ինչպես է գլխավոր տնօրեն Պոլ Օ'Նիլին հաջողվել 27 միլիարդ դոլարով բարձրացնել ընկերության շուկայական կապիտալիզացիան աշխատավայրում անվտանգության ապահովման հաշվին։ O ' Նիլն ասել է.

«Ես գիտեի, որ ես պետք է վերափոխեի Alcoa-ն, ... բայց դուք չեք կարող հրամայել մարդկանց փոխվել, ուղեղն այդպես չէ աշխատում ... եթե ես կարողանայի սկսել վերացնել ինչ-որ մի բանի շուրջ սովորությունները, դա կտարածվեր ամբողջ ընկերությունով մեկ[10]։»

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարին Չարլզ Դաhիգը VitalSmarts ընկերության հետ համատեղ թողարկել է The Power of Habit Training դասընթացը ։ Մեկօրյա դասընթացը սովորեցնում է մարդկանց գրքում նկարագրված սովորությունների ձևավորման գիտության մասին։ Սովորողներին ուսուցանում են վարքագծի ճանաչման հմտություններ, որոնք նրանք պետք է փոխեն, և ինչպես նոր ձևավորված վարքը ամրապնդել, օգտագործելով սովորությունների հանգույցները,որպեսզի աշխատեցնեն իրենց օգտին։ Դասընթացը առաջարկվում է ուղիղ, վիրտուալ և հարցումով ձևաչափերով և ուսուցանվում է բաց սեմինարների ժամանակ ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ աշխարհում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «How You Can Harness 'The Power Of Habit'». NPR. 2012 թ․ փետրվարի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  3. Charles Duhigg. «How Companies Learn Your Secrets». The New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  4. USA Today, March 2, 2012, page B1, "Even the signs have eyes these days"
  5. Rainman, Ryan (2013 թ․ հուլիսի 6). «The Power of Habits in Basketball shooting». Basketballjumptraining.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «The Power of Habit by Charles Duhigg». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  7. info@f-s.am, FutureSystems. «Սովորության ուժը». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. Duhigg, Charles (2012). The Power of Habit. Random House. էջեր 19.
  9. 9,0 9,1 Duhigg, Charles (2012 թ․ փետրվարի 16). «How Companies Learn Your Secrets». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Duhigg, Charles (2012). The Power of Habit. Random House. էջեր 100.
  11. «The Power of Habit Training». VitalSmarts.com. VitalSmarts. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.