Jump to content

Սովորական երկարաթև չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Miniopterus schreibersii dasythrix.jpg
Սովորական երկարաթև չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Տեսակ Սովորական երկարաթև չղջիկ
Լատիներեն անվանում
Miniopterus schreibersi
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Սովորական երկարաթև չղջիկ (լատին․՝ Miniopterus schreibersi), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում համարվում է հարավային մարզերի բնակիչ, հազվադեպ (շոգ տարիներին) հանդիպում է նաև հյուսիսային մարզերում (օրինակ՝ Սևանա լճի ափերին)։ Բնակվում է քարանձավների ժայռաճեղքերի, շենքերի և եկեղեցիների տանիքների, նկուղների այն մասերում, որտեղ խոնավության տոկոսը բարձր է։ Մարմնի երկարությունը 50-59 մմ է, պոչինը՝ 47-59 մմ, նախաբազկինը՝ 46 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 15 գ։ Ականջները շատ փոքր են, եռանկյունաձև, գրեթե չեն նշմարվում խիտ մազերի միջից։ Մեջքի մազերն ամռանը և աշնանը մոխրադարչնագույն են, գարնանը՝ հարդավուն երանգով, փորի մազերը՝ բաց ծխագույն։ Թռիչքը սրընթաց է։ Սնվում է հիմնականում գիշերային թեփուկա- թևավորներով, երկթևանիներով։ Բազմանում է գարնան վերջին, ծնում է 1(հազվադեպ՝ 2) ձագ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական երկարաթև չղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական երկարաթև չղջիկ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։