Սոնատին
Appearance
Սոնատին, ոչ ծավալուն և տեխնիկապես ոչ բարդ սոնատ, այսինքն՝ ցիկլային ստեղծագործություն, որում առաջին՝ առաջատար մասը գրված է սոնատային ձևով։ Հանդիպում են նաև միամաս սոնատիններ։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Beethoven_30.jpg/250px-Beethoven_30.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Wolfgang-amadeus-mozart_1.jpg/250px-Wolfgang-amadeus-mozart_1.jpg)
Սոնատինը հաճախ կիրառվում է ուսումնամանկավարժական պրակտիկայում (Մուցիո Կլեմենտիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ Վան Բեթհովենի սոնաինները)։ 20-րդ դարում ստեղծվել են նաև սոնատիններ, որպես լիարժեք գեղարվեստական երկեր (Մորիս Ռավելի դաշնամուրի սոնատին)։ 19-րդ դարում «սոնատին» տերմինով հաճախ նշվել է առանց մշակման բաժնի սոնատային ձևով գրված պիեսը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 508)։ ![]() |