Սողոմոն Թեհլիրյանի անվան հրապարակ (Մարսել)
Սողոմոն Թեհլիրյանի անվան հրապարակ | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | 6th arrondissement of Marseille? |
Մասն է | Marseille road network? |
Անվանվել է | Սողոմոն Թեհլիրյան |
Մակերես | |
Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ (ֆր.՝ Place de Soghomon Tehlirian), Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակն է։ 2017 թվականի ապրիլի 21-ին անվանվել է ի պատիվ Սողոմոն Թեհլերյանի անունով[1]։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացումը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21-ին, տեղի ժամանակով 11:30-ին։ Ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ[2]։
Միջոցառումը կազմակերպել են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ֆր.՝ CCAF)[3]:
Անվանակոչման արարողությանը ներկա են եղել մոտ 500 հոգի։ Գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է եղել, որն էլ առաջարկել է Մարսելի 6-րդ և 8-դ շրջանների ղեկավար Իվ Մորենին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Inauguration du Square Soghomon Tehlirian». ancnews. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
- ↑ «Square named after Soghomon Tehlirian to be opened in Marseille». armedia.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
- ↑ Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ