Jump to content

Սյուզան Բենեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Բենեթ
Ծնվել էմոտ հուլիսի 31, 1949(1949-07-31)[1] (75 տարեկան) կամ հուլիսի 31, 1949(1949-07-31)[2] (75 տարեկան)
ԾննդավայրՔլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունPembroke College in Brown University? և Clinton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձայնային դերասանուհի և երաժիշտ
Ամուսին(ներ)Curt Bennett?
susancbennett.com

Սյուզան Բենեթ (անգլ.՝ Susan Bennett, մոտ հուլիսի 31, 1949(1949-07-31)[1] կամ հուլիսի 31, 1949(1949-07-31)[2], Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և ձայնագրության ամերիկացի դերասանուհի, երգչուհի[3]։ Առավել հայտնի է որպես Apple Siri-ի ամերիկյան ձայն, որն առաջին անգամ հայտնվել է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին, iPhone 4S-ում[4]։

Ծնվել է Նյու Յորք նահանգի Քլինթոն քաղաքում։ Հաճախել է Քլինթոնի կենտրոնական դպրոցի վարժարանը։ 1967 թվականին հաճախել է Փեմբրոքի քոլեջի ուսումնարանը, բայց 1971 թվականին ավարտել է Բրոուն համալսարանի ուսումնարանը, երբ երկու ուսումնարանները միացան։

Ուսումնառության տարիներին Բենեթը ցանկություն ուներ ուսուցչուհի դառնալու։ Նրա թատերական կյանքի մաս կազմեց Sock and Buskin ընկերության թատերական ներկայացումները, ինչպես նաև «Chattertocks» խմբի անդամ էր և երգում էր այդ խմբում։

Բենեթի կարիերան սկսվել է 1974 թվականին, երբ նկարահանվել է Ատլանտայի առաջին միջազգային բանկի Tillie the All-Time Teller երաժշտական գովազդում[5]։ Նա ձայնագրել է Delta Air Lines համակարգի հաղորդագրությունների համար ամբողջ աշխարհում, ինչպես նաև ձայնագրվել է կրթական ծրագրերի ապահովման շատ ծրագրերում ՝ GPS նավիգացիոն համակարգ[6], հեռախոսային համակարգեր։ Բենեթի ձայնը օգտագործվել է նաև տեղական և ազգային մի շարք գովազդային հոլովակներում՝ Ford, Coca-Cola, Fisher-Price, McDonald, The Home Depot, Goodyear, VISA, Micy’s, Hot Pockets, Club Med, Cartoon Netword և այլն[7]։

1994 թվականին առաջադրվել է CableACE Award մրցանակաբաշխության Talk Show Series կատեգորիայում՝ որպես «Խաչաձև կրակ» հեռուստասերիալի պրոդյուսեր[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոունի համալսարանում ուսումնառելու տարիներին Բենեթը ծանոթացել է Քորթ Բենեթի հետ։ Նրանք այժմ բնակվում են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ս Austin City Limits խաղում է իր դերը
2005 ֆ Դելգո Delgo Մելսա
2015 ս Ջեքի և Տրիումֆի շոուն The Jack and Triumph Show խաղում է իր դերը
2015 ֆ Recommended Dose С.Э.М
2017 ֆ Լեգո ֆիլմ․ Բեթմեն The Lego Batman Movie համակարգիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://articles.latimes.com/2013/oct/19/entertainment/la-et-st-conversation-siri-susan-bennett-20131020
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Susan Bennett
  4. Сьюзан Беннетт — женщина, которая озвучила Siri
  5. Cooper, Daniel (2013 թ․ հոկտեմբերի 4). «Susan Bennett confirms that she is the original voice of Apple's Siri (video)». Engadget. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Interview with Susan Bennett». All Things Considered. National Public Radio via WNYC. 2013 թ․ դեկտեմբերի 9.
  7. Ravitz, Jessica (2013 թ․ հոկտեմբերի 4). «'I'm the original voice of Siri'». CNN. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Susan Bennett. Awards