Jump to content

Սյաո Յոումեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյաո Յոումեյ
Ծնվել էհունվարի 7, 1884(1884-01-07)
Չժունշան (քաղաք), Canton prefecture, Guangdong, Ցին կայսրություն
Երկիր Ցին կայսրություն և  Չինաստանի Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 31, 1940(1940-12-31) (56 տարեկան)
Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն, Չինաստանի Հանրապետություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՇանհայի կոնսերվատորիա
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
 Xiao Youmei Վիքիպահեստում

Սյաո Յոումեյ (չինարեն՝ 蕭友梅, հունվարի 7, 1884(1884-01-07), Չժունշան (քաղաք), Canton prefecture, Guangdong, Ցին կայսրություն - դեկտեմբերի 31, 1940(1940-12-31), Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն, Չինաստանի Հանրապետություն), չինացի կոմպոզիտոր, երաժիշտ-մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյաո Յոումեյը ծնվել է Կուանտոն նահանգի Ճոնշան քաղաքում, գրքերի և պոեզիայի սիրահարների ընտանիքում։ Նա և Սուն Յաթ-Սենը համաքաղաքացիներ էին։ Յոումեյի հայրը՝ Սյաո Յուծընը, մասնավոր ավագ դպրոցի ուսուցիչ էր, հանձնել էր կայսերական քննությունները։ 1889 թվականին Սյաո Յոումեյի ընտանիքը տեղափոխվեց Մակաո, և Յոումեյն ընդունվեց Չըն Ծըպաոյի դպրոց՝ սովորելու Սըշու, թվաբանություն, անգլերեն և ճապոներեն։ Մոտավորապես 1892 թվականին նրանց ընտանիքը սկսեց հաղորդակցվել Սուն Յաթ-Սենի հետ, ով այդ ժամանակ նույնպես գտնվում էր Մակաոյում, և այդ երկու ընտանիքները բարեկամացան։ Սյաո Յոումեյը Սուն Յաթ-Սենին հորեղբոր նման էր վերաբերվում։ 1899 թվականին նա գնաց Կուանճոույում գտնվող Շըմին դպրոց՝ նոր կրթություն ստանալու[1]։

1901-ից 1909 թվականներին Սյաո Յոմեյը մեկնեց Ճապոնիա և սովորեց Տոկիոյի համալսարանին կից միջնակարգ դպրոցում և Տոկիոյի պետական կոնսերվատորիայում։ Ավելի ուշ նա ընդունվեց Տոկիոյի համալսարան՝ փիլիսոփայություն սովորելու[2], ինչպես նաև ընտրեց դաշնամուրի և վոկալի դասաժամեր[1]։ 1906 թվականին նա միացավ Չինաստանի հեղափոխական ճամբարին։ Սուն Յաթ-Սենի որոնման ժամանակ Յուումեյը ավելի քան մեկ ամիս թաքցրել էր նրան Տոկիոյի իր տանը։ 1910 թվականի մարտ և մայիս ամաիսներին Յուումեյը գնաց Պեկինի հարմոնիայի տաճար՝ մասնակցելու օտարերկյո ուսանողների ավարտական քննություններին և դարձավ «Ազատ արվեստների վարպետ»։ Հետագայում, երբ հեղափոխությունն ավարտվեց և Սուն Յաթ-Սենը դարձավ նախագահ, Սյաո Յոումեյը նշանակվեց նախագահական պալատի քարտուղար[3]։

Յուեն Շըքայի իշխանության գալուց հետո Սյաո Յոումեյը հրաժարական տվեց և 1912 թվականին Սուն Յաթ-Սենի և Ցայ Յուանպեյի օգնությամբ ընդունվեց Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարան, Լայպցիգի պետական համալսարան և Բեռլինի համալսարան՝ երաժշտություն սովորելու։ 1919 թվականի հոկտեմբերի 22-ին Սյաո Յոումեյն ստացավ դոկտորական աստիճան։ Նրա դոկտորական թեզի թեման էր՝ «Մինև 17-րդ դարի Չինաստանի նվագախմբի ուսումնասիրությունը»[2]։ Սյաո Յոումեյը դարձավ առաջին մարդը Չինաստանում, ով ստացել է դոկտորական աստիճան օտարերկյա համալսարանում[3][4]։

Պեկինի համալսարանի նվագախումբը։

1920 թվականին Սյաո Յոումեյը վերադարձավ հայրենիք։ Սեպտեմբերին նա արդեն աշխատում էր Կրթության նախարարությունում որպես խմբագիր և վերլուծաբան, ինչպես նաև Պեկինի մանկավարժական համալսարանին կից Միջնակարգ փորձարարական դպրոցի տնօրենն էր[5]։ 1920 թվականին նրա շնորհիվ Պեկինի կանանց համալսարանում բացվեց սպորտի և երաժշտության բաժինը։ 1922 թվականին Սյաո Յոումեյը դարձավ Պեկինի համալսարանի նվագախմբի ղեկավարը։ Նույն թվականին դարձավ Պեկինի համալսարանի երաժշտության ֆակուլտետի դեկան։ 1926 թվականին Սյաո Յոումեյը դարձավ Պեկինի ազգային արվեստի համալսարանի երաժշտության ֆակուլտետի դեկան[5]։ 1927 թվականի հունիսին Կրթության նախարարությունը փակեց բոլոր համալսարանների և քոլեջների երաժշտության բաժինները՝ պատճառաբանելով, որ դրանք «վնասում էին սոցիալական բարոյականությունը» և «վատնում պետական գումարները»։ Պեկինի համալսարանի երաժշտության ֆակուլտետը լուծարվեց և Սյաո Յոումեյը հրաժարական տվեց[5]։

Սյաո Յոումեյը(աջից՝ երրորդը)Հուան Ծըն(ձախից՝ առաջինը)、և Հը Լյութինը(աջից՝ առաջինը)1935 թվականի փետրվարին Երաժշտության պետական Կոնսերվատորիայում։

1927 թվականի ավարտի Ցայ Յուանպեյի աջակցությամբ Սյաո Յոումեյը պատրաստվում էր հիմնադրել Չինաստանի երաժշտության մասնագիտացված առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Երաժշտության ազգային քոլեջը, որտեղ Սյաո Յոումեյը ակադեմիական գործերի ղեկավարն էր։ Երբ Երաժշտության ակադեմիան անվանափոխվեց Երաժշտության ազգային ակադեմիայի, Սյաո Յոումեյը պաշտոնապես ընտրվեց որպես ղեկավար։ Սակայն շուտով՝ 1929 թվականի ամռանը, Չինասանի կրթության նախարարությունը ժամանակավորապես փակեց Երաժշտության ազգային ակադեմիան։ Սյաո Յոումեյը հրաժարական տվեց և մեկնեց Մոկա լեռ՝ ապաքինվելու։ Օգոստոսի 19-ին նա կրկին աշխատանքի անցավ։ 1931 թվականի հուլիսին նա գրեց Չինաստանի գերագույն դատարանի նախագահ Շաո Յուանչոնին՝ խնդրելով վերականգնել համալսարանական համակարգը։ Հետագայում նա մի քանի անգամ դիմել է կրթության նախարարությանը, սակայն իր դիմումներից ոչ մեկը չի ընդունվել[6]։

Նա հակաճապոնական ազգային փրկության երգեցողություն շարժման գլխավոր մասնակիցն էր։ Սեպտեմբերի 18-ի միջադեպից հետո նա գրել է «Քայլերգից» (չինարեն՝《从军歌》) ստեղծագործությունը, որը Չինաստանում հակաճապոնական ազգային փրկության թեմայով առաջին երգերից մեկն է[5]։ Բացի այդ, 1931 թվականի սեպտեմբերի 23-ի կեսօրին Սյաո Յոումեյը հիմնադրեց Ազգային Աուդիո և Հեռուստատեսության Ինստիտուտի հակաճապոնական փրկության ասոցիացիան և Հուան Ծըի և մի շարք ուսուցիչների հետ գնաց Փուտոն և Սոնծյան՝ նվիրատվություններ հավաքելու հակաճապոնական կամավորական բանակի համար։ Նրանք հավաքեցին 1089 յուան և ողջ գումարը փոխանցեցին Մա Ճանշանին[2]։

1940 թվականի դեկտեմբերի 31-ին Սյաո Յոումեյը մահացավ Շանհայում՝ երիկամի տուբերկուլյոզի պատճառով։ Մի քանի օր անց Կենտրոնական լրատվական գործակալությունը հրապարակեց Սյաո Յոումեյի մահախոսականը[5]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյաո Յոումեյը նաև Չինաստանի ժամանակակից պատմության ամենավաղ կոմպոզիտորներից է, ով տիրապետում էր արևմտյան կոմպոզիցիայի տեխնիկային և ստեղծագործում։ Նա իր ողջ կյանքի ընթացքում գրել է ավելի քան 100 երգ՝ «Ժամանակակից երաժշտության առաջին հավաքածու», «Նոր երաժշտության առաջին հավաքածու» և այլն։ Ինչպես նաև մի շարք երաժշտություններ՝ դաշնամուրային երաժշտություն, նվագախմբային երաժշտություն, թավջութակային երաժշտություն, լարային քառյակի երաժշտություն, խմբերգային երաժշտություն և այլն։ Բացի այդ, նա նաև Չինաստանի Հանրապետության Պեյյանի կառավարության ազգային օրհներգի («Ցինյուն կը», չինարեն՝《卿雲歌》) կոմպոզիտորն է։

Երկար տարիներ նրան հետևել է չինացի հայտնի կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ Լին Շընսին՝ հարմոնիա սովորելու համար։

Սյաո Յոումեյը հրատարակել է բազմաթիվ դասագրքեր՝ Երգեհոնի դասագիրք (1924), Դաշնամուրի դասագիրք (1925), Ջութակի դասագիրք (1927), Հարմոնի ակուստիկա ( 1927), Հիմնական երաժշտություն (1928) և այլն։ Բացի այդ, հրատարակվել է ավելի քան 50 երաժշտական թերթեր։

Սյաո Յոումեյն ամուսնացել է 48 տարեկանում, և 51 տարեկանում ծնվել է իր որդին՝ Սյաո Ցինը։

Սյաո Յոումեյը մահացել է երիկամի տուբերկուլոզից 1940 թվականի դեկտեմբերի 31-ին Շանհայում, հուղարկավորվել է Վանկուուի գերեզմանատանը Երաժշտության ազգային ակադեմիայի կողմից հավաքագրած միջոցներով։ 2007 թվականին նրա գերեզմանը և հուշարձանը տեղափոխվել են Պեկինի Սիանշան լեռան ստորոտում գտնվող ընտանեկան գերեզմանատուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «萧友梅». 广州数字文化网. 2010 թ․ նոյեմբերի 29.
  2. 2,0 2,1 2,2 «儿子讲述父亲萧友梅». 中国音乐报. 2008 թ․ հուլիսի 16.
  3. 3,0 3,1 向延生 ,萧友梅与冼星海的是非恩怨新解,《中国音乐学》 2016年02期
  4. «萧友梅与北大音乐传习所». web5.pku.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «中国首位音乐博士萧友梅:创作中国最早抗日歌曲». 中国政协报. 2013 թ․ մայիսի 2.
  6. 刘再生,音乐界的一桩历史公案——萧友梅和冼星海、聂耳的"是非恩怨",《音乐艺术》2007年03期
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյաո Յոումեյ» հոդվածին։