Սմոլնիի ինստիտուտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սմոլնիի ինստիտուտ, ազնվական օրիորդների, կանանց միջնակարգ կրթական-դաստիարակչական առաջին հիմնարկությունը Ռուսաստանում։
Հիմնադրվել է 1764 թվականին Պետերբուրգում, Եկատերինա II-ի ցուցումով, պալատական վերնախավի աղջիկների համար (200 սանուհի)։ 1765 թվականին Սմոլնիի ինստիտուտին կից բացվել է ոչ ազնվական ծագում ունեցողների (բացառությամբ ճորտ գյուղացիների) բաժանմունք, 1848 թվականին՝ մանկավարժական դասարան։ Ոչ ազնվական ծագում ունեցողների բաժանմունքը վերակառուցվել է որպես Սանկտ-Պետերբուրգյան Ալեքսանդրյան ուսումնարան։ 1859-1862 թվականներին դասարանների տեսուչ է եղել Ուշինսկին։ Սմոլնիի ինստիտուտն հավասարազոր էր իգական գիմնազիային։ 1917 թվականին սանուհիները փոխադրվել են այլ ուսումնական հաստատություններ, իսկ Սմոլնիի ինստիտուտի շենքում տեղավորվել են իշխանության հեղափոխական օրգանները։
-
Սմոլնիի ինստիտուտը
-
Ռուսաստանի բանկի մետաղադրամ Սմոլնիի ինստիտուտով
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 470)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմոլնիի ինստիտուտ» հոդվածին։ |