Սկուտատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկուտատները ծանր հետևակ էին Բյուզանդական կայսրության բանակում։ Այս զորատեսակի անվանումը ծագում է ավանդական հռոմեական վահանի՝ «սկուտումի» անունից։ Սկուտատները կազմում էին բյուզանդական հետևակի միջուկը և կայսրության հիմնական զորատեսակներից մեկն էին։
Տաքսարխիայի, այսինքն բյուզանդական բանակի հետևակային գլխավոր մարտավարական միավորի մեջ, որը բաղկացած էր 1000 ռազմիկից, մտնում էր 500 սկուտատ։ Մարտադաշտում սկուտատները գտնվու էին մարտակարգի առաջին երկու գլխավոր տողաններում։ Սկուտատների մարտաշարվածքը խորությամբ հասնում էր 16 մարդու, իսկ հիմնական մարտավարությունը հարձակումն էր, ինչը կատարվում էր թե՛ հոծ փաղանգով, թե՛ շարժուն արագագնաց նումերիա-ջոկատներով (հարձակումը, որպես կանոն, ապահովվում էր նետաձիգների դրոտիկ նետողներ կողմից)։ Ինչպես և ամբողջ բյուզանդական հետևակը, սկուտատները հավաքագրվում էին կայսրության հպատակներից՝ կիսամշտական հիմունքներով։
Սկուտատների սպառազինությունը հետևյալն էր.
- Սպաթա — երկար (շուրջ 90 սմ) ծանր սուր
- Պարամերիոն — միաշեղբ սուր, որն ուներ թրային տիպի կոթ՝ բռնակ
- Կլիբանիոն — լամելյար զրահ, որը լրացված էր պտերիգներով (ուսերի պաշտպանության համար կաշվե շերտերով)
- Կոնտարիոն — երկար նիզակ (2 — 3 մ երկարությամբ), որն օգտագործում էին հետևակի առաջին շարքերի զինվորները՝ թշնամու այրուձիու դեմ կռվելու համար
- Սաղավարտ (ավելի հաճախ՝ սովորական կոնուսի ձևով)
- Սկուտում — մեծ փայտե օվալաձև վահան, որը պատված էր կաշվով և զարդանախշված էր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյուզանդիայի ռազմական գործը
- Բյուզանդական կայսրության բանակ
- Փսիլներ, Պսիլոի — Բյուզանդական կայսրության թեթև հետևակ