Սլովակյան ժողովրդական թանգարան
Սլովակյան ժողովրդական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Բրատիսլավա |
Վայր | Բրատիսլավա |
Կազմված է | Slovak National Museum – Natural History Museum?, Q111784424?, Q111784427?, Q111784432?, Q111784433?, Q12772226?, Q111784438?, Slovak National Museum - Bojnice castle?, Q111784448?, Q111784450?, Ľudovít Štúr Museum?, Q111784459?, Museum of Croatian Culture in Slovakia?, Q111784464?, Q111784468?, Museum of Jewish Culture?, Museum of Rusyn Culture? և Svidník Museum of Ukrainian Culture? |
Ղեկավարության նստավայր | Main building of the Slovak National Museum |
Հասցե | Vajanského nábrežie 2, Staré Mesto, 814 21 Bratislava, Slovakia |
Հիմնադրվել է | 1961[1] |
Կայք | snm.sk(սլովակ.) |
Սլովակյան ժողովրդական թանգարան (слов. Slovenské národné múzeum, SNM), 18 թանգարաններից բաղկացած ցանց Սլովակիայում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում, իսկ թանգարանների մեծ մասը տեղակայված է այդ քաղաքի սահմաններից դուրս։
Հիմնադրվել է 1925 թվականին։ Գլխադասային շենքում ներկայացված է բնագիտական թանգարանի (Prírodovedné múzeum) հարուստ էքսպոզիցիան, որն այցելուներին պատկերացում է տալիս Սլովակիայի երկրաբանական կառուցվածքի, կենդանական ու բուսական աշխարհների մասին։ Այստեղ հաճախ են կազմակերպվում տարբեր թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ, նաև՝ արվեստի գործերի ցուցահանդեսներ։
Սլովակյան ազգային թանգարանը հանդիսանում է Սլովակիայում թանգարանագիտության ասպարեզում գիտահետազոտական, մշակութային, կրթական գործունեություն ծավալող ամենակարևոր հիմնարկությունը։ Նրա հիմնադրումը սերտորեն կապված է եղել սլովակ ժողովրդի ազգային ազատագրության և ինքնորոշման ձգտումների հետ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլովակյան ազգային թանգարանի ակունքներում գտնվում են Մատիցայի սլովենական թանգարանն ու Մարտին քաղաքի ազգային տան թանգարանը, որոնց հիմնադրումը նախաձեռնել է Սլովակյան թանգարանային ընկերությունը։ Առաջին մշտական ցուցադրությունը բացվել է 1908 թվականին Մարտինում։
Ժամանակի ընթացքում թանգարանում ձևավորվել են հնագիտական, ազգագրական, պատմական, դրամագիտական, արվեստագիտական, գեղարվեստական ու բնագիտական հավաքածուներ։ 1924 թվականին Բրատիսլավայում հիմնադրվել է ազգային աշխարհագրական-պատմական թանգարան, նույն տարում այդ քաղաքում բացվել է նաև Պրահայի գյուղատնտեսական թանգարանի մասնաճյուղը։ 1940 թվականին դրանք միավորվել են, վերանվանվել Սլովակյան թանգարան։ 1961 թվականին էլ վերջինս միավորվել է Մարտինի Սլովակյան ազգային թանգարանի հետ[2]։
Սլովակյան ժողովրդական թանգարանի կազմի մեջ մտնող Կրասնա Գուրկա ամրոցում 2012 թվականի մարտի 11-ին հրդեհ է բռնկվել երկու երեխայի՝ գլանակ ծխելու փորձ կատարելու պատճառով[3]։ Կրակի բաժին է դարձել շինության տանիքը, բայց ցուցանմուշների մեծ մասը չի վնասվել։ 2018 թվականին ամրոցի թանգարանային ցուցադրությունը վերաբացվել է[4]։
Մասնագիտացված թանգարաններ և բաժանմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը | Անվանումը սլովակերեն | Գտնվելու վայրը |
---|---|---|
Բնագիտական թանգարան | Prírodovedné múzeum | Բրատիսլավա |
Հնագիտական թանգարան | Archeologické múzeum | Բրատիսլավա |
Պատմական թանգարան | Historické múzeum | Բրատիսլավայի ամրոց |
Երաժշտության թանգարան | Hudobné múzeum | Բրատիսլավայի ամրոց |
Ազգագրական թանգարան | Etnografické múzeum | Մարտին |
Անդրեյ Կմետի թանգարան | Múzeum Andreja Kmeťa | Մարտին |
Սլովակյան գյուղի թանգարան | Múzeum slovenskej dediny | Մարտին |
Մարտին Բենկի թանգարան | Múzeum Martina Benku | Մարտին |
Չեխական մշակույթի թանգարան | Múzeum kultúry Čechov na Slovensku | Մարտին |
Գնչուների մշակույթի թանգարան | Múzeum kultúry Rómov na Slovensku | Մարտին |
Կարել Պլիցկայի թանգարան | Múzeum Karola Plicku | Բլատնիցա (Մարտինի թանգարանների ստորաբաժանում) |
Սլովակյան ազգային խորհուրդների թանգարան | Múzeum Slovenských národných rád | Միյավա |
Չերվենի Կամենի թանգարան | Múzeum Červený Kameň | Չերվենի Կամենի ամրոց |
Բետլյարի թանգարան | Múzeum Betliar | Բետլյար |
Բոյնիցեի թանգարան | Múzeum Bojnice | Բոյնիցեի ամրոց |
Սպիշյան թանգարան | Spišské múzeum v Levoči | Լևոչա |
Խաղալիքների թանգարան | Múzeum bábkarských kultúr a hračiek | Մոդրի Կամենի ամրոց |
Հրեական մշակույթի թանգարան | Múzeum židovskej kultúry | Բրատիսլավա, Տրնավա, Ժիլին, Պրեշով |
Հունգարական մշակույթի թանգարան | Múzeum kultúry Maďarov na Slovensku | Բրատիսլավա |
Կարպատյան գերմանացիների մշակույթի թանգարան | Múzeum kultúry karpatských Nemcov | Բրատիսլավա |
Ուկրաինական մշակույթի թանգարան | Múzeum ukrajinskej kultúry | Սվիդնիկ |
Ռուսինյան մշակույթի թանգարան | Múzeum rusínskej kultúry | Պրեշով |
Լյուդովիտ Շտուրի թանգարան | Múzeum Ľudovíta Štúra | Մոդրա |
Խորվաթական մշակույթի թանգարան | Múzeum kultúry Chorvátov na Slovensku | Բրատիսլավա, Դևինսկա Նովա Վես |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարտինում գտնվող ազգագրական թանգարանի ցուցանմուշներից
-
Մարտինի եկեղեցու ներսը
-
Սլովակյան գյուղի թանգարանը
-
Ազգագրագետ Յան Գերիկի կիսանդրին
-
Մոդրի Կամենի թանգարանը
-
Ուկրաինական մշակույթի թանգարանը Սվիդնիկում
-
Բետլյարի պալատ-թանգարանը
-
Ռուսինների մշակույթի թանգարանի ցուցատախտակը
-
Թանգարանի շենքը Չերվոնի Կամեն ամրոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 2,0 2,1 «Slovak national museum - Museum». City of Bratislava. n.d. Վերցված է 2007 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Smoking Slovak children burn down castle». 2012 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Burned Krásna Hôrka Castle should open in 2018». 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան ժողովրդական թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան ժողովրդական թանգարան» հոդվածին։ |
|