2017 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Սոֆիայի «Սլավիա» ֆուտբոլային ակումբի հետ (գումարը կազմել է 50 հազար եվրո)։ 2008 թվականի ձմռանը ակումբը խաղացողին կես տարի ժամկետով վարձավճարով ուղարկել է չինական Սուպերլիգայի «Հանչժոու Գրինթաուն» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականի հունիսին խաղացողը վերադարձել է «Սլավիա»։ 2009 թվականի փետրվարին նա նորից տեղափոխվել է Ասիա, այս անգամ՝ կորեական առաջնության Կ-Լիգայի «Ուլսան Հյոնդե» ֆուտբոլային ակումբ[3]։ Կորեական առաջնությունում իր նորամուտային գոլը խաղացողը խփել է «Սեուլ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[4]։
2010 թվականի հունվարին Գեորգիևսկին տեղափոխվել է Կիպրոսի «Էթնիկոս» ֆուտբոլային ակումբ, 2010 թվականի հունիսի 9-ին՝ Բաքվի «Նեֆտչի» ֆուտբոլային ակումբ։
2003-2004 թվականներին Մակեդոնիայի հավաքականի կազմում անցկացրել է վեց խաղ։ 2008 թվականի օգոստոսին ազգային հավաքականի մարզիչ Սրեչկո Կատանեցը խաղացողին հրավիրել է մասնակցելու Շոտլանդիայի հավաքականի դեմ ընտրական խաղին։ Գեորգիևսկին խաղադաշտում անցկացրել է 90 րոպե, իսկ Մակեդոնիայի հավաքականը հաղթել է 1։0 հաշվով։