Jump to content

Սիրետոկո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրետոկո ազգային պարկ
Shiretoko*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տեսքը ծովից
Երկիր  Ճապոնիա
Տիպ Բնածին
Չափանիշներ ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա և Ավստրալիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2005  (29֊րդ նստաշրջան)
Համար 1193
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1193
ռուս..անգլ..ֆր.

Սիրետոկո (ճապ.՝ 知床半島), ազգային պարկ Ճապոնիայում՝ Հոկայդո կղզու հյուսիսարևելյան մասում ընկած նույնանուն թերակղզում։ 2005 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Անվանումն առաջացել է այներեն シリ エトク՝ sir etok բառակապակցությունից և նշանակում է աշխարհի ծայր։

Ազգային պարկը հիմնադրվել է 1964 թվականի հունիսի 1-ին։ Զբաղեցնում է 711 քառակուսի կիլոմետր տարածք։ Համբավվել է հատկապես գորշ արջի իր պոպուլյացիայով[1], ջերմուկներով սնվող Կամուիվակա ջրվեժով (ճապ.՝ カムイワッカの滝 — բառացի թարգմանած՝ նշանակում է «աստվածների ջուր»), «Հինգ լիճ» կոչվող գեղատեսիլ վայրով։ Տարածված են ենթաալպյան խառը տիպի անտառները, որտեղ գերակշռում են սախալինյան գիհին / Abies sachalinensis, Էրմանի կեչին, մոնղոլական կաղնին։ Ազգային պարկում տարածված է կաթնասունների 36 տեսակ, այդ թվում՝ ծովային կաթնասունների 22 տեսակ։ Վերջիններս ներառում են սպերմատոզոիդ կետը (վտանգված է[2]) և Ստելլեր ծովային առյուծը (պոտենցիալ վտանգված[3])։ Բացի այդ, գրանցվել է թռչունների ավելի քան 280 տեսակ։ Թերակղզին հսկա ծովային արծվի համար ձմեռելու կարևոր տարածք է։ Ազգային պարկի անհետացող թռչունների տեսակներից մեկը հսկա բուն է (կրիտիկական վտանգված[4]

2013 թվականի դրությամբ Սիրետոկու ազգային պարկ այցելող զբոսաշրջիկների տարեկան միջին թվաքանակը կազմել է 1,74 միլիոն[5]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 UNESCO World Heritage Centre. «Shiretoko» (անգլերեն). Վերցված է 2017-09-06-ին.
  2. IUCN | ID=41755 |Year=2019 | ScientificName=Physeter macrocephalus | Linktext=Pottwal (Physeter macrocephalus) – VU | AssessmentID=160983555 | YearAssessed=2008 | Assessor=B.L. Taylor, R. Baird, J. Barlow, S.M. Dawson, J. Ford, J.G. Mead, G. Notarbartolo di Sciara, P. Wade & R.L. Pitman | Download=2023-09-01
  3. IUCN | ID=8239 | ScientificName=Eumetopias jubatus | Linktext=Stellerscher Seelöwe (Eumetopias jubatus) – NT | AssessmentID=45225749 | YearAssessed=2016 | Assessor=T. Gelatt & K. Sweeney | Download=2023-09-01
  4. IUCN | ID=22689007 |Year=2016 | ScientificName=Bubo blakistoni | Linktext=Riesenfischuhu (Bubo blakistoni) – VU | AssessmentID=93214159 | YearAssessed=2016 | Assessor=BirdLife International | Download=2023-09-01
  5. «Statistiken des Japanischen Umweltministeriums» (PDF) (անգլերեն). Japanisches Umweltministerium. 2016. Վերցված է 2020-10-03-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրետոկո ազգային պարկ» հոդվածին։