Jump to content

Սինգապուրյան խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական փողոցային սնունդի կետ

Սինգապուրյան խոհանոց, ընդհանուր տերմին, որով նշում են բոլոր այն տարբեր ծագում ունեցող կերակուրների մեծ բազմազանությունը։ Հայտնի են Սինգապուրում։ Շնորհիվ քաղաք-պետության ստրատեգիական տեղագրության, սինգապուրային խոհանոցը ստեղծվել է դարերի ընթացքում, տարբեր ժողովրդների խոհանոցների ազդեցության տակ։ Մալազյական[1], չինական, ինդոնեզական, հնդկական, պերանական և եվրոպական, հատկապես անգլիական և պորտուգալական։ Զգացվում է նաև ցեյլոնական, թայվանական, ֆիլիպիննյան և մերձավոր արևելյան խոհանոցների ազդեցությունը։ Փողոցային սննդի կենտրոնից չինացի խոհարարը հնդկական կուլտուրայի ազդեցության տակ կարող է կատարել էքսպերիմենտներ այնպիսի բաղադրիչների հետ, ինչպիսիք են տամարինդը կամ կուրկուման, այն դեպքում, երբ հնդիկ խոհարարը կարող է պատրաստել բոված մակարոն։

Տեղական խոհանոցի մեծ բազմազանությունը այն դարձնում է գայթակղիչ տուրիստների համար։

Հիմնականում սինգապուրցիները նախընտրում են ոչ թե փողոցային սննդային կենտրոններ(անգլ.՝ hawker centre), այլ ռեստորաններ։

Սինգապուրում սնունդը համարվում է ժողովրդական նույնականության կարևոր տարր և շարան, որը միացնում է տարբեր մշակութային սովորույթներ։ Սինգապուրյան գրականության մեջ սնունդը համարում է «ժողովրդական մոլագարություն»։ Սինգապուրցիները հաճախ են քննարկում սննդի թեման։

Կրոնը դնում է որոշ արքելքներ սննդի օգտագործման վրա։ Մուսուլմանները չեն ընդունում խոզի միս, հինդուսները՝ տավարի, շատ են նաև բուսակերները։ Ճաշելով միասին, մարդիկ տարբեր համայնքներից հասկանում են միմյանց, այնուհետև ընտրում են սնունդը, որը կարող է ընդունվել բոլորի կողմից։

Սինգապուրի տուրիզմի խորհուրդը քարոզում է սինգապուրի խոհանոցը ինչպես տուրիստական գայթակղությունների մաս, որը հավասար է շոպինգին։

Ամեն հուլիս երկրի կառավարությունը կազմակերպում է սինգապուրյան սննդի փառատոն։ Տեղական սննդի մուլտիկուլտուրան, միջազգային խոհանոցների արագ սնունդը, գների լայն դիապազոնը Սինգապուրում ստեղծում են «Սննդային դրախտ»։

Սինգապուրը, լինելով փոքր երկիր խիտ բնակչությամբ, ունի քիչ մշակված հողեր։ Քաղաքը ներմուծում է արտադրանքի և բաղադրիչների մեծ մասը, թեև կա մի խումբ տեղական ֆերմերներ, որոնք աճեցնում են բանջարեղեն,մրգեր և զբաղվում են ձկնորցությամբ։ Օդային և ծովային երթուղիների խիտ ցանցը թույլ է տալիս քաղաք-պետությանը գյուղատնտեսական արտադրանք ներկրել տարբեր երկրներից, այդ թվում այնիպիսի թանկարժեք ծովամթերք, ինչպիսին է ճապոնական Սաշիմին։

Հայտնի ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրինձը հավով:Սինգապուրցիները այն ուտում են կամ փայտիկներով, կամ պատառաքաղ ու գդալով և ոչ մի դեպքում դանակ-պատառաքաղով, ինչպես դա անում են եվրոպացիները:

Շատ չինական ճաշատեսակներ հարմարեցվել են Չինաստանից ներգաղթած անձանց տեղական պայմաններին, օգտագործելով տեղական բաղադրիչները, ուստի դրանք չեն կարող համարվել զուտ չինական։ Նրանք ունեն մալազյական, հնդկական և այլ ազդեցություններ։ Սինգապուրի չինական բնակչությունը բազմալեզու է, և յուրաքանչյուր էթնիկ խումբ ինչ-որ բան է ավելացրել սինգապուրյան սննդի մեջ։

Հայնանական բրինձ հավով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրինձ, շոգեխաշած, հավի և վարունգի կտորներով։ Այն սովորաբար համտեսվում է մուգ սոյայի սոուսով, չիլի սոուսով կամ կոճապղպեղի մածուկով։ Այս ուտեստը համարվում է Սինգապուրի պետական ուտեստ։ Այն գալիս է Հայնյանից, թեև սինգապուրյան տարբերակը մի քիչ է նման բնօրինակին։

  • Բոված բրինձ / char png (չինարեն՝ 炒飯 chǎo fàn) — բրինձ, որը տապակում են մսով, բանջարեղենով և ձվի կտորներով։
  • Սաթե — միս, գրիլի մեջ պատրաստված,որը նման է խորովածին, տրվում է կծու սոուսով,վարունգով և սոխով։

Միջմշակույթային

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լաքս — բրնձի արիշտա կոկոսի սոուսով, ծովախեցգետիններով, ձվի և երբեմն հավով, ձկով, տոֆու։ Ի տարբերություն մալազյականի, յուրահատուկ սինգապուրյան է համարվում կատոնգ լաքսան հում կամ քիչ եփած փափկամարմիններով։
Ռոթի պրաթա
  • Ռոթի պրաթա— Հնդկական բլիթներ, պակիստանական ու հնդկական ճաշատեսակներ, որոնք ենթարկվել են տեղական փոփոխությունների։ Հիմնակում օգտագործվում են նախաճաշին և ուշ ընթրիքին։ Այն սովորաբար մատուցվում է շաքարով և տարբեր ժամանակակից բաղադրիչներով, ինչպիսիք են ձու, պանիր, շոկոլադ, մասալա, դուրիյան և նույնիսկ պաղպաղակ։ Բլիթների Իդեալական վիճակը դա նրանց փխրուն արտաքինն է և ներսի փափկությունը։

Ծովամթերքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովախեձգետին՝ չիլի սոուսով
  • Կատվաձուկ, պատրաստված գրիլի վրա / hang hir (Կաղապար:Չիներեն) — կատվաձուկ, սամբալ սոուոսով, մատուցվում է բանանի տերևի վռա, մալազյական անվանումը իկան բակար, շատ հայտնի է Մալազիյայում։
  • Ծովախեցգետին սև պղպեղի սոուսով։
  • Ծովախեձգետին՝ չիլի սոուսով — շծովախեցգետին խիտ տոմատի մածուկով կայնենական պղպեղով։
  • Ձվածեղ՝ ոստրերով — ձվածեղ ոստրական լցոնումով, մատուցվում է ձևավորված գինձի թերթիկներով։
Դուրիյանի կրպակ Սինգապուրում

Արևադարձային պտուղները հասանելի են Սինգապուրում ամբողջ տարի, չնայած նրանց մեծ մասը ներկրվում է հարևան երկրներից։ Դրանցից ամենահայտնին դուրիյան է։ Չնայած համաժողովրդական ճանաչվածությանը, դուրիյանը իր կտրուկ և յուրահատուկ հոտի պատճառով արգելվում է տեղափոխել հասարակական տրանսպորտում և օգտագործել որոշ հյուրանոցներում, հասարակական տարածքներում։

Սինգապուրցիները շատ քիչ սպիրտ են օգտագործում, բայց օգտագործում են շատ գարեջուր ։ Տեղական գարեջուրը կոչվում է Tiger Beer: Սա որակյալ բաց գույնի գարեջուր է։ Նրանք նաև խմում են կոպի («կոպի», խտացրած կաթով սուրճ), թեյ` կաթով, որը կոչվում է «թե» (« teh ») և շատ տարբեր հյութեր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]