Սինգապուրյան խոհանոց
Սինգապուրյան խոհանոց, ընդհանուր տերմին, որով նշում են բոլոր այն տարբեր ծագում ունեցող կերակուրների մեծ բազմազանությունը։ Հայտնի են Սինգապուրում։ Շնորհիվ քաղաք-պետության ստրատեգիական տեղագրության, սինգապուրային խոհանոցը ստեղծվել է դարերի ընթացքում, տարբեր ժողովրդների խոհանոցների ազդեցության տակ։ Մալազյական[1], չինական, ինդոնեզական, հնդկական, պերանական և եվրոպական, հատկապես անգլիական և պորտուգալական։ Զգացվում է նաև ցեյլոնական, թայվանական, ֆիլիպիննյան և մերձավոր արևելյան խոհանոցների ազդեցությունը։ Փողոցային սննդի կենտրոնից չինացի խոհարարը հնդկական կուլտուրայի ազդեցության տակ կարող է կատարել էքսպերիմենտներ այնպիսի բաղադրիչների հետ, ինչպիսիք են տամարինդը կամ կուրկուման, այն դեպքում, երբ հնդիկ խոհարարը կարող է պատրաստել բոված մակարոն։
Տեղական խոհանոցի մեծ բազմազանությունը այն դարձնում է գայթակղիչ տուրիստների համար։
Հիմնականում սինգապուրցիները նախընտրում են ոչ թե փողոցային սննդային կենտրոններ(անգլ.՝ hawker centre), այլ ռեստորաններ։
Սինգապուրում սնունդը համարվում է ժողովրդական նույնականության կարևոր տարր և շարան, որը միացնում է տարբեր մշակութային սովորույթներ։ Սինգապուրյան գրականության մեջ սնունդը համարում է «ժողովրդական մոլագարություն»։ Սինգապուրցիները հաճախ են քննարկում սննդի թեման։
Կրոնը դնում է որոշ արքելքներ սննդի օգտագործման վրա։ Մուսուլմանները չեն ընդունում խոզի միս, հինդուսները՝ տավարի, շատ են նաև բուսակերները։ Ճաշելով միասին, մարդիկ տարբեր համայնքներից հասկանում են միմյանց, այնուհետև ընտրում են սնունդը, որը կարող է ընդունվել բոլորի կողմից։
Սինգապուրի տուրիզմի խորհուրդը քարոզում է սինգապուրի խոհանոցը ինչպես տուրիստական գայթակղությունների մաս, որը հավասար է շոպինգին։
Ամեն հուլիս երկրի կառավարությունը կազմակերպում է սինգապուրյան սննդի փառատոն։ Տեղական սննդի մուլտիկուլտուրան, միջազգային խոհանոցների արագ սնունդը, գների լայն դիապազոնը Սինգապուրում ստեղծում են «Սննդային դրախտ»։
Սինգապուրը, լինելով փոքր երկիր խիտ բնակչությամբ, ունի քիչ մշակված հողեր։ Քաղաքը ներմուծում է արտադրանքի և բաղադրիչների մեծ մասը, թեև կա մի խումբ տեղական ֆերմերներ, որոնք աճեցնում են բանջարեղեն,մրգեր և զբաղվում են ձկնորցությամբ։ Օդային և ծովային երթուղիների խիտ ցանցը թույլ է տալիս քաղաք-պետությանը գյուղատնտեսական արտադրանք ներկրել տարբեր երկրներից, այդ թվում այնիպիսի թանկարժեք ծովամթերք, ինչպիսին է ճապոնական Սաշիմին։
Հայտնի ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ չինական ճաշատեսակներ հարմարեցվել են Չինաստանից ներգաղթած անձանց տեղական պայմաններին, օգտագործելով տեղական բաղադրիչները, ուստի դրանք չեն կարող համարվել զուտ չինական։ Նրանք ունեն մալազյական, հնդկական և այլ ազդեցություններ։ Սինգապուրի չինական բնակչությունը բազմալեզու է, և յուրաքանչյուր էթնիկ խումբ ինչ-որ բան է ավելացրել սինգապուրյան սննդի մեջ։
Հայնանական բրինձ հավով
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրինձ, շոգեխաշած, հավի և վարունգի կտորներով։ Այն սովորաբար համտեսվում է մուգ սոյայի սոուսով, չիլի սոուսով կամ կոճապղպեղի մածուկով։ Այս ուտեստը համարվում է Սինգապուրի պետական ուտեստ։ Այն գալիս է Հայնյանից, թեև սինգապուրյան տարբերակը մի քիչ է նման բնօրինակին։
- Բոված բրինձ / char png (չինարեն՝ 炒飯 chǎo fàn) — բրինձ, որը տապակում են մսով, բանջարեղենով և ձվի կտորներով։
Մալազյական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաթե — միս, գրիլի մեջ պատրաստված,որը նման է խորովածին, տրվում է կծու սոուսով,վարունգով և սոխով։
Միջմշակույթային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաքս — բրնձի արիշտա կոկոսի սոուսով, ծովախեցգետիններով, ձվի և երբեմն հավով, ձկով, տոֆու։ Ի տարբերություն մալազյականի, յուրահատուկ սինգապուրյան է համարվում կատոնգ լաքսան հում կամ քիչ եփած փափկամարմիններով։
Հնդկական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոթի պրաթա— Հնդկական բլիթներ, պակիստանական ու հնդկական ճաշատեսակներ, որոնք ենթարկվել են տեղական փոփոխությունների։ Հիմնակում օգտագործվում են նախաճաշին և ուշ ընթրիքին։ Այն սովորաբար մատուցվում է շաքարով և տարբեր ժամանակակից բաղադրիչներով, ինչպիսիք են ձու, պանիր, շոկոլադ, մասալա, դուրիյան և նույնիսկ պաղպաղակ։ Բլիթների Իդեալական վիճակը դա նրանց փխրուն արտաքինն է և ներսի փափկությունը։
Ծովամթերքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատվաձուկ, պատրաստված գրիլի վրա / hang hir (Կաղապար:Չիներեն) — կատվաձուկ, սամբալ սոուոսով, մատուցվում է բանանի տերևի վռա, մալազյական անվանումը իկան բակար, շատ հայտնի է Մալազիյայում։
- Ծովախեցգետին սև պղպեղի սոուսով։
- Ծովախեձգետին՝ չիլի սոուսով — շծովախեցգետին խիտ տոմատի մածուկով կայնենական պղպեղով։
- Ձվածեղ՝ ոստրերով — ձվածեղ ոստրական լցոնումով, մատուցվում է ձևավորված գինձի թերթիկներով։
Մրգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևադարձային պտուղները հասանելի են Սինգապուրում ամբողջ տարի, չնայած նրանց մեծ մասը ներկրվում է հարևան երկրներից։ Դրանցից ամենահայտնին դուրիյան է։ Չնայած համաժողովրդական ճանաչվածությանը, դուրիյանը իր կտրուկ և յուրահատուկ հոտի պատճառով արգելվում է տեղափոխել հասարակական տրանսպորտում և օգտագործել որոշ հյուրանոցներում, հասարակական տարածքներում։
Խմիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուրցիները շատ քիչ սպիրտ են օգտագործում, բայց օգտագործում են շատ գարեջուր ։ Տեղական գարեջուրը կոչվում է Tiger Beer: Սա որակյալ բաց գույնի գարեջուր է։ Նրանք նաև խմում են կոպի («կոպի», խտացրած կաթով սուրճ), թեյ` կաթով, որը կոչվում է «թե» (« teh ») և շատ տարբեր հյութեր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wholesale Fruit Singapore
- MUIS halal certified eating establishments
- Singapore Foodie Forums Արխիվացված 2021-03-02 Wayback Machine
- Famous Local Foods To Eat In Singapore Before You Die
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Singapore Food.» Արխիվացված 2011-07-05 Wayback Machine Singaporefoodhistory.com Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Accessed July 2011.