Սիմոնովիչի տուն (Տագանրոգ)
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Վայր | Չեխովի փողոց |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Սիմոնովիչի տան լուսանկարներ |
Սիմոնովիչի տուն (ռուս.՝ Дом Симоновича), մշակութային ժառանգության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Չեխովի փողոց, 30 հասցեում[1]։ Համաձայն Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 16.01.1995 թվականի № 7 որոշման` ենթակա է պահպանման և վերանորոգման[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառական Չիլիկինը կառուցեց նոր շենք Չեխովի փողոց, տուն 30 հասցեում 1850-ական թվականներից հետո։ Նա այդ տան սեփականատերն էր մինչև 1890-ական թվականների սկիզբը, այնուհետև այն վաճառեց ռոստովցի վաճառական Մարկուս Գորդոնին։ Արդեն 1906 թվականին տունը կրկին փոխեց սեփականատիրոջը, այն գնեց Լոգաչովը։ Իսկ 1915 թվականից մինչև 1918 թվականը տունը պատկանում էր Սիմոնովիչին, որի անունով էլ շենքը ստացել է իր պատմական անվանումը, թեև սեփականատերն այդ տանը չի ապրել, այլ հանձնել է վարձակալությամբ շրջանային ոստիկանական վարչության կարիքների համար։ Շենքի որոշ տարածքներում գտնվում էր հողային գործերի շրջանային կոմիտեն։ Շենքում գործել է տպարան։ XXI դարում սա բնակելի տուն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը երկհարկանի է` կառուցված քարից։ Ցանցկեն ծածկով արտասանդուղքը տեղադրված է ոչ կենտրոնով, այլ շեղված է դեպի աջ։ Տան անկյունն ունի կլորացված ձև, դրա վերևում գտնվում է յուրօրինակ ճակտոնը։ Լուսամուտների վերևի տարածքը զարդարում են դեկորի տարբեր տարրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия Таганрога
- ↑ «Постановление Главы Администрации Ростовской области от 16. 01. 1995 г. № 7». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.