Սիմա Սյանժու (չինարեն՝ 司馬相如, մ. թ. ա. 179, Չենդու, Հան դինաստիա - մ. թ. ա. 117), չինացի պետական գործիչ ժամանակի բանաստեղծ Հան կայսրության ժամանակաշրջանում։ Աղքատացած արիստոկրատական ընտանիքից է։ Ծնվել է մ.թ.ա.179 թվականին Չենդու քաղաքում, սակայն համաձայն այլ աղբյուրների Սիման ծնվել է մ.թ.ա. 172, 171 կամ 169 թվականին[2]։ Ստացել է լավ կրթություն։ Հոր սնանկացումից հետո Սիմա Սյանժուն եղել է Լյան իշխանի հովանավորության ներքո։ Տուն վերադառնալով, որոշ ժամանակ փորձել է վերականգնել հարազատ տեղայնքը։ Անհաջողությունից հետո հասնում է Լինցին, գայթակղում է Չժո Վենցզյունին՝ տեղի հարուստի դստերը, որը ստիպված էր Սիմային տալ արժեքավոր օժիտ, 100 ստրուկներ և 1 մլն.ռուբլի։ Շուտով Սիմա Սյանժուն տեղափոխվում է Չանան մայրաքաղաք, որտեղ էլ հրավերք է ստանում կայսրական պալատից։ Մ.թ.ա. 138-127 թթ. դառնում ՈՒ-ԴԻ կայսեր ենթակա։
Ստեղծել է տյաոցին ժանրը, որը բանաստեղծությունների կատարում է բազմատեսակ ցիտրանների նվագակցությամբ։ Սա նման է իսպանական սերենադների։ Ստեղծել է բանաստեղծություններ ֆու ժանրով։ Դրանցից ավելի հայտնի է «Գովերգ լայն դարպասների մասին», մեկ այլ անվանումը «Այնտեղ, որտեղ երկար դարպասներ են»։