Սիլոսային կառույցներ
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Pen_y_benglog_-_geograph.org.uk_-_497995.jpg/220px-Pen_y_benglog_-_geograph.org.uk_-_497995.jpg)
Սիլոսային կառույցներ, սիլոսի, սենաժի և այլ պահածոյացվող կերերի պատրաստման և պահպանման պահեստարաններ։ Հիմնականում լինում են խրամատային և աշտարակային տիպի։ Խրմատային կառույցները լինում են վերգետնյա, կիսախորացված և խորացված։ Վերգետնյա խրամատները կառուցում են անասնապահական ֆերմաներում կերի արտադրամասերին (եթե այդպիսիք կան) մոտ, ստորգետնյա ջրերի համեմատաբար բարձր մակարդակ ունեցող տեղերում, ջրերի ցածր մակարդակի դեպքում կառուցում են գետնի մեջ խորացված և կիսախորացված խրամատներ։ Ձև և չափերը որոշելիս հաշվի են առնում անասունների գլխաքանակը, սիլոսացվող զանգվածը մեքենաներով խրամատի մեջ լցնելու և սիլոսը հանելու հնարավորությունները։ Խրամատի լայնությունը պետք է լինի բեռնավորող կամ փոխադրող մեքենայի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 367)։ ![]() |