Սիլոսային կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլոսացման կառույց Մեծ Բրիտանիայում

Սիլոսային կառույցներ, սիլոսի, սենաժի և այլ պահածոյացվող կերերի պատրաստման և պահպանման պահեստարաններ։ Հիմնականում լինում են խրամատային և աշտարակային տիպի։ Խրմատային կառույցները լինում են վերգետնյա, կիսախորացված և խորացված։ Վերգետնյա խրամատները կառուցում են անասնապահական ֆերմաներում կերի արտադրամասերին (եթե այդպիսիք կան) մոտ, ստորգետնյա ջրերի համեմատաբար բարձր մակարդակ ունեցող տեղերում, ջրերի ցածր մակարդակի դեպքում կառուցում են գետնի մեջ խորացված և կիսախորացված խրամատներ։ Ձև և չափերը որոշելիս հաշվի են առնում անասունների գլխաքանակը, սիլոսացվող զանգվածը մեքենաներով խրամատի մեջ լցնելու և սիլոսը հանելու հնարավորությունները։ Խրամատի լայնությունը պետք է լինի բեռնավորող կամ փոխադրող մեքենայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 367