Սերունդների թատրոն (Սանկտ Պետերբուրգ)
Սերունդների թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն և թատերական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Lakhtinskaya Street? |
Հիմնադրման ամսաթիվ | 1991 |
Կայք | pokoleniy.ru |
Theater Pokoleniy (Saint Petersburg) Վիքիպահեստում |
Սերունդների թատրոն ((ռուս.) Театр Поколений), հիմնադրվել է 1991 թվականին Սանկտ Պետերբուրգում ռուսական թատերական ռեժիսոր և մանկավարժ Զինովի Յակովլևիչ Կորոգոդսկու կողմից։
Թատրոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը հիմնադրվել է 1991 Զինովի Յակովլևիչ Կորոգոդսկու կողմից։ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացնելուց հետո Զինովի Յակովլևիչ Կորոգոդսկին որոշեց ստեղծել սեփական թատրոն, որտեղ նա կարող էր համատեղել ռեժիսուրան, կառավարումը և դասավանդումը։ Թատրոնի առաջին տեղակայման վայրը դարձել է Օբուխովսկոյ շրջանի թաղամասի տունը։ Զինովիա Յակովլևիչի աշակերտները պաշտպանել են իրենց ուսուցչի գաղափարը և փորձում են Սերունդների թատրոնը լրացնել հետաքրքիր ներկայացումներով։ 2004 թվականին, Զինովիա Յակովլևիչի մահից հետո Սերունդների թատրոնը հայտնվել է կախյալ վիճակում, և առաջ է գալիս լուծարման հարցը։ Մեկ այլ տարբերակով նոր մարդ էր հրավիրված ղեկավարի պաշտոնի և գլխավոր ռեժիսորի համար։ Այդ մարդը դառնում է Դանիլա Զինովիևիչ Կորոգոդսկին` Զինովիա Յակովլևիչի որդին[1]։
Սերունդների թատրոնի առաջին աշխատանքը Դանիլա Կորոգոտսկիի տնօրինությամբ դարձել է «Առանց Լիրի» բեմադրությունը` Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքան» վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 2005 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այդ ժամանակ բեմադրված երկրորդ ներկայացումը դարձավ «Սիրո և մահվան երգեր»-ը, որից հետո պարզ դարձավ, որ թատրոնին անհրաժեշտ է մեծ տարածք։ Թատրոնի զարգացման հաջորդ քայլը եղավ բեմադրությունների և ներկայացումների համար նոր տեղի որոնումը։
2006 թվականի օգոստոսից մինչև 2009 թվականը Սերունդների թատրոնը տեղավորվեց Պետրոպավլովսկյան ամրոցի Նարիշկին աշտարակում[2]։ Սերունդների թատրոնին տրամադրված շինությունը միանշանակ անբարեկարգ էր, առանց էլեկտրականության և ջրի։ Ամբողջ վերանորոգումը կատարվել է դերասանների ուժերով և կառուցվել է սեղմ ժամանակում[3]։ «Լույսը մենք են անց կացրել մեր առաջին պրեմիերայից չորս օր առաջ։ Իսկ պահարանը պատրաստել ենք հանդիսատեսի գալուց կես ժամ առաջ» (Դ. Զ. Կորոգոդսկիի հարցազրույցից)։ Սերունդների թատրոնը Նարիշկինի աշտարակում բնակվելու ժամանակ բեմադրել է 14 ներկայացում։ Ու. Դ. Զ. Կորոգոդսկին ուներ մեծ պլաններ Պետրոպավլովսկյան ամրոցի ավերակների մասը դարձնել մշակութային կենտրոն` ցուցահանդեսներով և լաբորատորիներով, որը ցավոք սրտի բախտ չէր վիճակվել իրականացնել [1]: Սերունդների թատրոնը Նարիշկինի աշտարակից վտարվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ին հրդեհային անվտանգության պատճառով և սկսել է խաղալ իր ներկայացումները հյուրի կարգավիճակում` մե՛կ Պատանի հանդիսատեսի թատրոնում, մե՛կ «Բալտդոմի» 91-րդ սենյակում, ընդհանուր ծանրաբեռնվածությամբ` ամսական 2-3 ներկայացում։
2010 թվականի կեսերից Սերունդների թատրոնը նոր տուն ստացավ. սկսեց վարձել Լիխտինյան փողոցի նախկին արտադրամասը, որտեղ և մինչև օրս գտնվում է։ Սերունդների թատրոնի առաջնախաղը Լիխտինյան փողոցում «Փիթեր-Burg» ներկայացում էր (Թատրոնի ներկայացումը)[4]։ Հետագայում, նոր բեմում տեղափոխեցին հիմնական խաղացանկային բեմադրություններ. «Սեղան», «Լապտեր», «Երիտասարդության հիվանդություններ», «Sans paroles II» և այլն։ Սերունդների թատրոնի համար նշանակալից իրադարձություն էր 2012 թվականի «Ամառանոցավորները. Ապագան առանց անցյալի» բեմադրությունը, Մաքսիմ Գորկու «Ամառանոցավորները» վեպի հիման վրա[5], որտեղ զբաղված էր թատրոնի ամբողջ խումբը, Սանկտ Պետերբուրգից և արտասահմանյան թատրոններից հրավիրված դերասաններ, երեխա-դերասաններ մանկական թատերական ստուդիայից, ինչպես նաև կալիֆոռնիական համալսարանի սցենարիստ ուսանողներ, որոնք իրականացրին ներկայացման տեխնիկական օգնությունը[6]։
2013-2014 թատերաշրջանում թատրոնը ներկայացրել է երեք առաջնախաղ։
Հաջորդ թատերաշրջանի (2015—2016) առաջնախաղը դարձել է «Այլանդակը» ներկայացումը` հիմնված Մարիուս ֆոն Մայենբուրգի վեպի վրա։ Ներկայացումը Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակակիր է։ Ներառված է Ռուսական լոնգ-լիստ ազգային թատերական մրցանակում և «Ոսկե դիմակ» փառատոնում` 2016 թվականի ամենանշանակալի ներկայացումների ցուցակում։
2016 թվականի հուլիսի 29-ին թատրոնը սկսեց հոբելյանական ցուցադրություններ Զ. Յա. Կորոգոդսկիի 90 ամյակի կապակցությամբ։ Օգոստոսի 6-ին և 7-ին ավարտվեց երկրորդ միջազգային լաբորատորիայի շրջանը, «Երեք քաղաքների մասին պատմություն։ Սանկտ Պետերբուրգ - Բեռլին - Լոս Անջելես» "Finita la utopia!" ցուցադրությամբ Հանս Մագնուս Էնցենսբերգգերի պոեմի հիման վրա «Տիտանիկի վախճանը», հատուկ տեղափոխված Սերունդների թատրոնի համար։ 2016 թվականի աշնանը Զ. Յա. Կորոգոտսկիի 90 ամյակին նվիրված հոբելյանական երեկոները եղել են սանկտ պետերբուրգյան Պատանի հանդիսատեսի թատրոնում և մոսկովյան Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում։ Ինչպես նաև բացվել է «Пятна, кляксы и портреты» ցուցադրությունը, պատրաստված նկարիչ Դանիլա Կորոգոդսկու կողմից Ա. Ա. Բախրուշինի (Մոսկվա) անվան Կենտրոնական պետական թատերական թանգարանում` նվիրված Սերունդների թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարի 90 ամյակին։ 2016 թվականի նոյեմբերին РАМТЕ հոբելյանական երեկոյից բացի Սերունդների թատրոնի ելույթների շրջանակներում Մոսկվայում «Առանց Լիրայի» բեմականացումը ցուցադրվել է Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում և «Next: Шекспир, или Что ему Гекуба?» Դրամատիկական արվեստի դպրոցում։ Հոբելյանական ցուցադրությունները ավարտվեցին 2016 թվականի դեկտեմբերի 10-ին։ Սերունդների թատրոնի բեմում կներկայացվի աուդիոներկայացում tableau vivant-ի հետ «Զ. Յա.-ի վերադարձը» Արտեմ Տոմիլովաի աուդիոպիեսի հիման վրա։
Ներկայում թատրոնի խաղացանկում կա ինը ներկայացում։
Թատերախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էբերխարդ Կյոլեր
- Դանիլա Կորոգոդսկին
- Վալենտին Լեվիցկի
- Ադրիան Ջուրջա
- Քրիստոֆեր Բարեկա
- Արտեմ Տոմիլով
- Մաշա Տուրչանինովա
Հիմնական խմբի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուբով Լեվիցկայա
- Ելենա Տրիֆոնովա
- Տատյանա Շուկլինա
- Կիրիլ Գուսև
- Արտյոմ Շիլով
- Վալենտին Լեվիցկի
- Սվետլանա Սմիրնովա
- Ելենա Պոլյակովա
- Նատալյա Պոնոմարևա
- Սերգեյ Մարդար
- Ստեփան Բեկետով
- Ալեքսեյ Չուև
- Ռեգինա Ացապկինա
- Նատալյա Մեդվեդևա
- Արտյոմ Տոմիլով
- Ռուսլան Կացագաջիև
- Քրիստինա Կոմկինա
- Ռոման Խուզին
Հրավիրված դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Սոկոլովա
- Մարիա Սրոգովիչ
- Նիկոլայ Իվանով
- Դարյա Շևելկո
- Օլգա Բելինսկայա
- Ալեքսանդր Բրեդել
- Ալեքսանդր Մուրավիցկի
- Դմիտրի Ֆեոկտիստով
- Արինա Յուդինցևա
- Կիրիլ Սմիրնով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««НАДО ПРИДУМЫВАТЬ СПОСОБЫ СУЩЕСТВОВАНИЯ…» | Петербургский театральный журнал (Официальный сайт)». ptj.spb.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Данила Корогодский». Собака.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Сайт «Театра Поколений» | "Крепостное браво" Русский репортер №9 (39) 2008». www.pokoleniy.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Сайт «Театра Поколений» | Питер-Burg». www.pokoleniy.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «ИГРАЕМ ГОРЬКОГО | Петербургский театральный журнал (Официальный сайт)». ptj.spb.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Сайт «Театра Поколений» | О спектакле Дачники». www.pokoleniy.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.pokoleniy.ru/start/ Արխիվացված 2015-04-01 Wayback Machine
http://www.timeout.ru/spb/feature/23435
http://www.sobaka.ru/oldmagazine/shou/3063
http://ptj.spb.ru/archive/47/premieres-47/nado-pridumyvat-sposoby-sushhestvovaniya/
http://ptj.spb.ru/blog/maski-nesbrosheny/
http://okolo.me/2014/06/da-kto-eto-vsyo-ponapisal/
http://binoclespb.ru/post/27-10-2014_chto_emu_shekspiru(չաշխատող հղում)