Սերգեյ Սարգսյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1982 (42 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԵրկերՎարդագույն քաղաքի գույնը
Մասնագիտությունհաղորդավար, զավեշտաբան
ԱշխատավայրԱրմնյուզ հեռուստաընկերություն

Սերգեյ Սարգսյան (ապրիլի 7, 1982(1982-04-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, զավեշտաբան։ Ներկայումս աշխատում է Արմնյուզ լրատվական հեռուստաալիքում, որպես Արմքոմեդի[1] երգիծական հաղորդման հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 7-ին Թբիլիսիում։ 1990 թվականին եկել է Հայաստան։ 1993-1995 թվականներին բնակվել է Ռուսաստանում, որից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ 1998 թվականին Երևանում ավարտել է թիվ 71 դպրոցը, ապա 1998-2003 թվականներին սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն և անգլերեն լեզուների բաժնում։ Ավարտելով ասպիրանտուրան՝ 2006 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2006-2011 թվականներին դասավանդել է նույն համալսարանում։ 2003-2004 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում, 2004-2007 թվականներին՝ ազգային ժողովրդավարության ինստիտուտում՝ որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, իսկ արդեն 2011-2012 թվականներին աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ 2012 թվականից աշխատում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում և վարում է երգիծական Արմքոմեդի հաղորդումը[2]։

ArmComedy (ԱրմՔոմեդի) հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն (աջ կողմում) և Նարեկ Մարգարյանը (ձախ կողմում) «Հայակ 2014» մրցանակաբաշխության ժամանակ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին լույս է տեսել Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմքոմեդի – Armnews հեռուստաընկերություն» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  2. «Սերգեյ Սարգսյանի մասին AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]