Սերգեյ Սարգսյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Սարգսյան
Sergeysargsyan.png
Ծնվել էապրիլի 7, 1982 (37 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնանասնապաշտ
ԿրթությունԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
ԵրկերՎարդագույն քաղաքի գույնը
Մասնագիտությունհաղորդավար, զավեշտաբան
ԱշխատավայրԱրմնյուզ հեռուստաընկերություն

Սերգեյ Սարգսյան (ապրիլի 7, 1982(1982-04-07), Թբիլիսի, ԽՍՀՄ), սիրված հաղորդավար, զավեշտաբան։ Աշխատում է ATV լրատվական հեռուստաալիքում, որպես Արմքոմեդի երգիծական հաղորդման հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 7-ին Թբիլիսիում։ 1990 թվականին եկել է Հայաստան։ 1993-1995 թվականներին բնակվել է Ռուսաստանում, որից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ 1998 թվականին Երևանում ավարտել է թիվ 71 դպրոցը, ապա 1998-2003 թվականներին սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն և անգլերեն լեզուների բաժնում։ Ավարտելով ասպիրանտուրան՝ 2006 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2006-2011 թվականներին դասավանդել է նույն համալսարանում։ 2003-2004 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում, 2004-2007 թվականներին՝ ազգային ժողովրդավարության ինստիտուտում՝ որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, իսկ արդեն 2011-2012 թվականներին աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ 2012 թվականից աշխատում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում և վարում է երգիծական Արմքոմեդի հաղորդումը[1]։

ArmComedy (ԱրմՔոմեդի) հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն (աջ կողմում) և Նարեկ Մարգարյանը (ձախ կողմում) «Հայակ 2014» մրցանակաբաշխության ժամանակ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին լույս է տեսել Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]