Սերգեյ Մարկով (քաղաքագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մարկով (այլ կիրառումներ)
Սերգեյ Ալեքսանդրի Մարկով (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Ма́рков, ապրիլի 18, 1958[1], Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն[2], Ռուսաստանի Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավոր, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ, քաղաքագիտական գիտությունների թեկնածու, շուրջ 20 տարի դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, եղել է ՄՀՄՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արտաքին և պաշտպանողական քաղաքականության խորհրդի անդամ, Ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, «Ֆորոս» միջազգային երիտասարդական փորձագիտական-քաղաքագիտական ֆորումի հիմնադիր և նախագահ։ «Բյուզանդական ակումբի» վարչության նախագահ։ 2007-2011 թվականներին եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամ։ Ռոստուրիզմին կից հասարակական խորհրդի նախագահ։ Տարիներ շարունակ համաշխարհային ԶԼՄ-ներում ամենամեջբերվող ռուս քաղաքագետն է։
Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ The Troubled Birth of Russian Democracy (1995, Hoover Institute Press and Stanford University), Քաղաքական վերլուծություն (2006, Մայքլ ՄաքՖոլի համահեղինակությամբ)։ Լեքցիաներ է կարդացել Կոլումբիայի, Բերքլի, Սթենֆորդի, Հարվարդի, Ջորջթաունի, Սորբոնայի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի, RAND Corporation և այլ համալսարաններում։
Հակահայ արտահայտությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերի 28-ին ՆՏՎ դաշնային հեռուստաալիքի «Մեստո վստրեչի» հեռուստահաղորդման եթերում Մարկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կնքել է պայմանագիրը Եվրամիության հետ այն բանի համար, որ «Ռուսաստանը Հայաստանին քիչ գումար է տալիս», իսկ Գարեգին Նժդեհին անվանել է «Ադոլֆ Հիտլերի ընկեր», «նացիստական հանցագործ» և դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, «Հայաստանը փորձեր է անում խառնվել Ռուսաստանի ներքին գործերին, ազդել ռուսական հեռուստահաղորդումների վրա»[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականի ապրիլի 18-ին Դուբնա քաղաքում, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ։ ]</ref>. -->
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կայք (ռուս.)
- Էջը Ռուսաստանի հասարակական պալատի կայքում (ռուս.)
- Էջը արտաքին և պաշտպանողական քաղաքականության խորհրդի կայքում Արխիվացված 2012-02-09 Wayback Machine (ռուս.)
- Կենսագրական ամփոփում «Լաբիրինտ» տվյալների բազայում (ռուս.)
- Может ли Запад приструнить Россию? / Սերգեյ Մարկովը Նիկոլայ Զլոբինի դեմ «Կլինչ» հաղորդմանը // «Էխո Մոսկվի» (ռուս.)
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս քաղաքագետներ
- Միասնական Ռուսաստանի անդամներ
- Ռուսաստանի հասարակական պալատի անդամներ (2006—2008)
- Ռուսաստանի հասարակական պալատի անդամներ (2012—2014)
- Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավորներ
- Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոսներ
- Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի դասախոսներ
- Հակահայկականությունը Ռուսաստանում
- Ռուս հասարակական գործիչներ