Սերգեյ Կորոլյովի հուշարձան (Մոսկվա)
Սերգեյ Կորոլյովի հուշարձան (Մոսկվա) | |
---|---|
Ճարտարապետ | Ալեքսանդր Կուզմին և Իգոր Վոսկրեսենսկի |
Երկիր | Ռուսաստան |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Սերգեյ Կորոլյովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Королёву), խորհրդային գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, ԽՍՀՄ-ում հրթիռատիեզերական տեխնիկայի և հրթիռային զենքի արտադրության գլխավոր կազմակերպիչ, գործնական տիեզերագնացության հիմնադիր Սերգեյ Կորոլյովի հուշարձանը։ Տեղադրվել է 2008 թվականին Տիեզերագնացների ծառուղում։ Մեկուկես տարում մշակված նախագծի հեղինակներն են քանդակագործներ Սալավաթ և Սերգեյ Շչերբակովները[1], ինչպես նաև ճարտարապետներ Կուզմին Ալեքսանդրը և Իգոր Վոսկրեսենսկին։ Աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է Գիտական և ինժեներական հասարակական միավորումների միջազգային միության և Մոսկվայի կառավարության հաշվին[2][3][4]։
Հինգ մետրանոց բրոնզե արձանը պատկերում է հեռուն նայող գիտնականին՝ ամբողջ հասակով և ձախ ձեռքը մի կողմ թեքած։ Քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա՝ ուղեծրում երկրի առաջին արհեստական արբանյակի, «Վոստոկ» հրթիռի թռիչքի և տիեզերագնացի՝ աշխարհում առաջին բաց տիեզերք դուրս գալու հարթաքանդակներով[5][6][7]։
2006 թվականին մոնումենտալ արվեստի հանձնաժողովը համաձայնեցրել է հուշարձանի տեղադրումը, մինչ այդ Մոսկվայի իշխանությունները խնդրագիր էին ներկայացրել դրա կառուցման համար, որը մերժվել էր։ Հանձնաժողովը փոխել է որոշումը տիեզերագնացների ծառուղու վերակառուցման մանրամասն պլանի ուսումնասիրությունից հետո, հուշարձանը նվիրված է եղել Կորոլյովի ծննդյան 100-ամյակին (1906 թվական՝ հին տոմարովև 1907 թվական՝ նոր տոմարով)[8][9]։ Մոսկվայի կառավարությունը կարգադրել է քանդակը տեղադրել 2007 թվականին, սակայն հուշարձանի բացումը տեղի է ունեցել միայն 2008 թվականի սեպտեմբերի 3-ին[10] վերանորոգված հուշահամալիրի հետ միասին[3][4]։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Անատոլի Պերմինովը, աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, ակադեմիկոս Բորիս Չերտոկը, տիեզերագնաց օդաչուներ, Կորոլյովի համախոհներն ու հարազատները, ինչպես նաև մանկական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Андрей Козенко (2015 թ․ մայիսի 28). «Оптимальная высота Крестителя Андрей Козенко посмотрел на глиняный прототип 25-метрового памятника князю Владимиру». Meduza. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Распоряжение Правительства Москвы № 528-РП «Об установке в Москве памятника С. П. Королеву»». MosOpen.ru — Электронная Москва. 2007 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 Вестник Мэра и Правительства Москвы, 2008, էջ 20
- ↑ 4,0 4,1 «Распоряжение Правительства Москвы № 1026-РП «Об установке в Москве памятника С. П. Королеву»». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2018 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Аллея космонавтов и памятник Сергею Королеву открылись около ВВЦ». РИА Новости. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Екатерина Корнилова (2018 թ․ հունվարի 12). «Королёв: память в скульптуре». Королёвское информационное агентство Московской области. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «В Москве открыт памятник Сергею Королёву». Телеканал «Россия – Культура». 2008 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «В Москве появится памятник Сергею Королёву». Газета.Ру. 2006 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «В Москве появится новый памятник Сергею Королёву». Московская городская Дума. 2006 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «В Москве открыт памятник легендарному конструктору ракетно-космических систем Сергею Королёву». Российская академия художеств. 2008. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «В Москве открыт памятник конструктору Сергею Королеву». Сетевое издание «Вести.Ру». 2008 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Памятник Сергею Королеву открыт на реконструированной аллее Космонавтов в Москве». Интерфакс. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вестник Мэра и Правительства Москвы // ОАО «Объединенная редакция изданий Мэра и Правительства Москвы» : Журнал. — 2008. — № 30. — С. 64. Архивировано из первоисточника 22 Մարտի 2019.
- Зиновьева О. Москва. Наука и культура в зеркале веков. Все тайны столицы. — 2017. — ISBN 5457654451, 9785457654457