Jump to content

Սեմիկարակորսկի պատմագավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմիկարակորսկի պատմագավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրՍեմիկարակորսկ
Հիմնադրվել է1997
Քարտեզ
Քարտեզ

Սեմիկարակորսկի պատմագավառագիտական թանգարան, թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։

Թանգարանը ստեղծվել է 1997 թվականին։ 2000 թվականից այն պաշտոնապես բացվել է այցելությունների համար որպես մշակութային և գիտակրթական հաստատություն։

Թանգարանային հավաքածուն բաղկացած է ավելի քան 16 հազար միավոր հիմնական և գիտաօժանդակ ֆոնդից և խոշորագույնն է Ռոստովի մարզի համայնքային թանգարանների շրջանում։ Չորս ցուցասրահներում տեղակայվել է «Հայրենակից գրող Բորիս Նիկոլաևիչ Կուլիկովի կյանքը և ստեղծագործությունը» գրական-մենագրական ցուցադրությունը։ Թանգարանի ցուցադրություններում այցելուները կարող են ծանոթանալ Սեմիկարակորսկայա ստանիցայի XIX դարի վերջի - XX դարի առաջին կեսի կերպարվեստին, կենցաղին և ազգագրությանը, Սեմիկարակորսկի շրջանի զինվորական և աշխատանքային փառքի պատմությանը։

Թանգարանում գործում են երեք գրական-պատմական միավորումներ` «Տատյանայի օրը» Կոչետովսկայա ստանիցայում, «Հայրենիքի պատմության սիրահարների ակումբը» և «Գեղեցիկի սիրահարների ակումբը» Սեմիկարակորսկ քաղաքում (1962 թվականից)։ 2004 թվականին թանգարանի կազմի մեջ որպես կառուցվածքային ստորաբաժանում մտավ Վ. Ա. Զակրուտկինի հիշատակային տուն-թանգարանը Կոչետովսկայա գյուղում, որը բացվել է 1986 թվականին։ Տուն-թանգարանի թանգարանային ֆոնդն ունի ավելի քան վեց հազար ցուցանմուշ[1][2]։

2013 թվականին Սեմիկարակորսկի պատմագավառագիտական թանգարանը Ռոստովի մարզի համայնքային 26 թանգարաններից առաջինը ներառվել է Ռուսաստանի Դաշնության թանգարանային ֆոնդի պետական գրացուցակում, որը ստեղծվել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ[3][4]։

Թանգարանն ամեն տարի անցկացնում է Հայրենական մեծ պատերազմի հիշարժան տարեթվերին նվիրված միջոցառումներ[5][6]։

Թանգարանի հասցեն` Ռոստովի մարզ, ք. Սեմիկարակորսկ, Վ. Ա. Զակրուտկինի պողոտա, տուն 25։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «СЕМИКАРАКО́РСКИЙ КРАЕВЕ́ДЧЕСКИЙ МУЗЕ́Й». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  2. Семикаракорский историко-краеведческий музей
  3. ФОНДЫ МУЗЕЕВ ТЕПЕРЬ В ИНТЕРНЕТЕ
  4. «Муниципальное бюджетное учреждение «Семикаракорский историко-краеведческий музей»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  5. Освобождение
  6. «Великая Отечественная война: Путь к Победе»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]