Jump to content

Սեղմելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեղմելիություն

Սեղմելիություն, ծավալային առաձգականություն, նյութի՝ արտաքին բազմակողմանի ճնշման ազդեցությամբ ծավալը դարձելիորեն փոխելու հատկություն։ Սեղմելիությամբ օժտված են բոլոր նյութերը։ Եթե նյութը սեղմման ընթացքում քիմիական, կառուցվածքային և այլ փոփոխությունների չի ենթարկվում, ապա արտաքին ճնշման սկզբնական արժեքը վերականգնելիս սկզբնական ծավալը վերականգնվում է։ Ճնշման ոչ մեծ փոփոխությունների դեպքում ծավալի Δv/v հարաբերական փոփոխությունը համեմատական է ճնշման Δρ փոփոխությանը։

Սեղմելիության չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սեղմելիության չափ ընդունում են β=1/v(Δv/Δρ) մեծությունը, որը կոչվում է սեղմելիության գործակից։ K=1/β կոչվում է ծավալային առաձգականության մոդուլ(տես Մոդուլներ առաձգականության)։ Սեղմելիությունը անմիջականորեն որոշում են ճնշման տակ մարմինների ծավալի փոփոխությամբ, ձայնագիտական չափումների ճնշման տակ բյուրեղային ցանցի պարամետրերի չափումների հիման վրա։ Գազերի (գոլորշիներ), հեղուկների և պինդ մարմինների սեղմելիությունն իմանալն անհրաժեշտ է ջերմային մեքենաների աշխատանքի, քիմիատեխնոլոգիական պրոցեսների, ինչպես նաև մեծ արագություններով շարժման դեպքում առաջացող աերո- և հիդրոդինամիկական երևույթների հաշվարկի համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 278