Սելյալանդսֆոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելյալանդսֆոսս
Seljalandsfoss
Սելյալանդսֆոսս ջրվեժ
Տեսակջրվեժ
ԵրկիրԻսլանդիա
Վարչատարածքային միավորՍյուդյուրլանդ
Աշխարհագրական
տեղադրություն
Իսլանդիա Իսլանդիա
Հարաբերական
բարձրություն
65 մետր

Սելյալանդսֆոսս, հայտնի ջրվեժ Իսլանդիայում[1]։ Սելյալանդսֆոսսը գտնվում է Իսլանդիայի հարավային մասում՝ մայրուղի 1-ի վրա, որը տանում է դեպի Տոուրսմյորկ (իսլ.՝ Þórsmörk) 249 մայրուղի։ Ջրվեժն Իսլանդիայի բնական հրաշալիքներից մեկն է։ Բարձրությունը կազմում է 60 մետր (197 ֆուտ) և այն Սելջալանդ գետի մի մասն է, որը առաջանում է Էյաֆյաթլայոքուլ (իսլ.՝ Eyjafjallajökull) հրաբխային սառցադաշտից։ Այս ջրվեժի հետաքրքրություններից մեկն այն է, որ այցելուները կարող են քայլել նրա հետևում գտնվող քարայրով և դիտել ջրվեժը բոլոր կողմերից[2]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կարելի հանդիպել «Ես ցույց կտամ քեզ» (անգլ.՝ I'll Show You) երգի պաշտոնական տեսահոլովակում, որտեղ պատկերված են հարավային Իսլանդիայի ծովալճակները և գետերը, որոնց թվում է նաև Սելյալանդսֆոսսը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iceland's Most Famous Waterfall Is Big Enough To Stand Inside, Which Is Pretty Incredible». The Huffington Post. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. Hafstad, Vala (2015 թ․ նոյեմբերի 3). «Justin Bieber's Video, 'I'll Show You' (Iceland)». Iceland Review. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելյալանդսֆոսս» հոդվածին։