Սեիլդա Բայշակով
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ղազախստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 28, 1950[1] | ||
Ծննդավայր | Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 12, 2023[2] (72 տարեկան) | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սեիլդա Իկրամովիչ Բայշակով (օգոստոսի 28, 1950[1], Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2023[2], խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ Նա իր կարիերայի մեծ մասը՝ մոտ 300 հանդիպում, անցկացրել է Ղազախստանի «Կայրաթ» թիմում։ Սեիլդա Բայշակովը համարվել է ղազախական ֆուտբոլի հպարտությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեիլդա Բայշակովը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 28-ին, Ժամբիլ քաղաքում։
Սեիլդան 1968 թվականին դարձել է «Թարազ» ակումբի ֆուտբոլիստ։ 1969 թվականի ապրիլի 28-ին նա առաջին անգամ խաղացել է Ղազախստանի ԽՍՀ առաջնությունում՝ «Տրակտորի» դեմ հանդիպմանը։
1971 թվականին տեղափոխվել է «Կայրաթ»։ Մարտի 27-ին ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում խփել է իր առաջին գոլը «Զարյայի» (Վորոշիլով) դարպասը, իսկ 12 օր անց առաջին անգամ ելույթ ունեցել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում՝ «Զենիթի» դեմ խաղում։ Մինչև մրցաշրջանի ավարտը նա մասնակցել է 29 հանդիպման։ Նա իր առաջին գոլը խփել է 1972 թվականի օգոստոսի 2-ին։ Սեիլդան նշանակվել է ակումբի ավագ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր կարիերայի ավարտը։
1977 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու հանդիպման է մասնակցել։ Առաջին խաղը նա անցկացրել է ապրիլի 30-ին Հունգարիայի դեմ, որում ԽՍՀՄ-ը պարտվել է 1:2 հաշվով։ Այդ հանդիպումը ֆուտբոլիստն այսպես է հիշում՝
Մայիսի 10-ին ԽՍՀՄ-ի հավաքականը Հունաստանի հավաքականի դեմ խաղում պարտվել է 0:1 հաշվով։ Այդ երկու խաղերն էլ 1978 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերն էին։ Երկու խաղերում էլ նա անցկացրել է ամբողջ 90 րոպե։ Դրանից հետո նա այլևս չի հրավիրվել հավաքական։
«Կայրաթի» կազմում նա իր վերջին խաղն անցկացրել է 1981 թվականի ապրիլի 4-ին՝ «Տավրիայի» դեմ, որում հաշիվը չի բացվել։ Նա իր վերջին գոլը խփել է նույն թվականի մարտի 26-ին Մոսկվայի «Տորպեդո»-ի դարպասին, դա նրա 11-րդ գոլն էր ԽՍՀՄ առաջնություններում։
Ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո հաջորդ տարի նշանակվել է «Կայրաթի» գլխավոր մարզիչ Բեցա Յոժեֆի օգնական։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1988 թվականը։ 2007 թվականի օգոստոսից աշխատել է որպես Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, 2016 թվականի նոյեմբերի 27-ից՝ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ[3]։
Եղել է ԽՄԿԿ անդամ։
Սեիլդա Բայշակովը մահացել է 2023 թվականի հուլիսի 12-ին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» հոբելյանական մեդալ[4]
- Ղազախստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի օգոստոսի 27-ի հրամանագրով Ղազախստանի սպորտի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Պարասատ շքանշանով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.arnapress.kz/sport/227568-umer-legenda-kazahstanskogo-futbola-seilda-bayshakov
- ↑ Ушел из жизни легенда казахстанского футбола Сеильда Байшаков
- ↑ «Президент ФФК награждён юбилейной медалью «25 лет Независимости Республики Казахстан»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Сейльда Байшаков награждён государственной наградой 27 августа 2020 года
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сеильда БАЙШАКОВ
- http://www.rusteam.permian.ru/players/bayshakov.html Профіль на сайті «Збірна Росії з футболу»] Արխիվացված 2021-02-08 Wayback Machine
|