Սեիլդա Բայշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեիլդա Բայշակով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1950(1950-08-28)[1]
Ծննդավայր Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հուլիսի 12, 2023(2023-07-12)[2] (72 տարեկան)
Դիրք պաշտպան

Սեիլդա Իկրամովիչ Բայշակով (օգոստոսի 28, 1950(1950-08-28)[1], Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2023(2023-07-12)[2], խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ Նա իր կարիերայի մեծ մասը՝ մոտ 300 հանդիպում, անցկացրել է Ղազախստանի «Կայրաթ» թիմում։ Սեիլդա Բայշակովը համարվել է ղազախական ֆուտբոլի հպարտությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեիլդա Բայշակովը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 28-ին, Ժամբիլ քաղաքում։

Սեիլդան 1968 թվականին դարձել է «Թարազ» ակումբի ֆուտբոլիստ։ 1969 թվականի ապրիլի 28-ին նա առաջին անգամ խաղացել է Ղազախստանի ԽՍՀ առաջնությունում՝ «Տրակտորի» դեմ հանդիպմանը։

1971 թվականին տեղափոխվել է «Կայրաթ»։ Մարտի 27-ին ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում խփել է իր առաջին գոլը «Զարյայի» (Վորոշիլով) դարպասը, իսկ 12 օր անց առաջին անգամ ելույթ ունեցել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում՝ «Զենիթի» դեմ խաղում։ Մինչև մրցաշրջանի ավարտը նա մասնակցել է 29 հանդիպման։ Նա իր առաջին գոլը խփել է 1972 թվականի օգոստոսի 2-ին։ Սեիլդան նշանակվել է ակումբի ավագ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր կարիերայի ավարտը։

1977 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու հանդիպման է մասնակցել։ Առաջին խաղը նա անցկացրել է ապրիլի 30-ին Հունգարիայի դեմ, որում ԽՍՀՄ-ը պարտվել է 1:2 հաշվով։ Այդ հանդիպումը ֆուտբոլիստն այսպես է հիշում՝

«Գրեթե մինչև առաջին խաղակեսի ավարտը մենք կարողացանք դիմակայել հունգարացիների ճնշմանը։ Բայց ընդմիջման պահին դաշտի տերերը բացեցին խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում հունգարացիները կրկին գոլ խփեցին։ Մենք փորձեցինք հակագրոհներ կազմակերպել, բայց հաջողվեց դրանցից միայն մեկում»։

Մայիսի 10-ին ԽՍՀՄ-ի հավաքականը Հունաստանի հավաքականի դեմ խաղում պարտվել է 0:1 հաշվով։ Այդ երկու խաղերն էլ 1978 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերն էին։ Երկու խաղերում էլ նա անցկացրել է ամբողջ 90 րոպե։ Դրանից հետո նա այլևս չի հրավիրվել հավաքական։

«Կայրաթի» կազմում նա իր վերջին խաղն անցկացրել է 1981 թվականի ապրիլի 4-ին՝ «Տավրիայի» դեմ, որում հաշիվը չի բացվել։ Նա իր վերջին գոլը խփել է նույն թվականի մարտի 26-ին Մոսկվայի «Տորպեդո»-ի դարպասին, դա նրա 11-րդ գոլն էր ԽՍՀՄ առաջնություններում։

Ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո հաջորդ տարի նշանակվել է «Կայրաթի» գլխավոր մարզիչ Բեցա Յոժեֆի օգնական։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1988 թվականը։ 2007 թվականի օգոստոսից աշխատել է որպես Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, 2016 թվականի նոյեմբերի 27-ից՝ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ[3]։

Եղել է ԽՄԿԿ անդամ։

Սեիլդա Բայշակովը մահացել է 2023 թվականի հուլիսի 12-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» հոբելյանական մեդալ[4]
  • Ղազախստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի օգոստոսի 27-ի հրամանագրով Ղազախստանի սպորտի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Պարասատ շքանշանով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.arnapress.kz/sport/227568-umer-legenda-kazahstanskogo-futbola-seilda-bayshakov
  3. Ушел из жизни легенда казахстанского футбола Сеильда Байшаков
  4. «Президент ФФК награждён юбилейной медалью «25 лет Независимости Республики Казахстан»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Сейльда Байшаков награждён государственной наградой 27 августа 2020 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]