Սեդան (շրջան)
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Արդեններ |
Վարչկենտրոն | Սեդան |
Բնակչություն | ▼56 483 մարդ (հունվարի 1, 2021)[1] |
Տարածք | 792 կմ² |
Սահմանակցում է | Վիրտոն և Նեշատո |
Սեդանի շրջան (ֆր․՝ Arrondissement de Sedan), վարչական շրջան Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Գրանդ Էստ երկրամասի Արդենների դեպարտամենտում։ Ունի 73 համայնք։ Զբաղեցնում է 792,2 քառակուսի կիլոմետր տարածք (դեպարտամենտի ամենափոքր շրջանն է)[2][3]։ Հյուսիսում սահմանակցում է Բելգիայի Լյուքսեմբուրգ մարզին, արևելքում՝ Մյոզ դեպարտամենտին, հարավում՝ Վուզիեի շրջանին, արևմուտքում՝ Շառլևիլ Մեզիերի շրջանին։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 58.136[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 75,2 մարդ/կմ2[5]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Սեդան քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդանի շրջանը կազմավորվել է 1800 թվականին, 1926 թվականին լուծարվել է և 1942 թվականին վերականգնվել[6]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Սեդանի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[7].
- Կարինիան/Carignan
- Մուզոն/Mouzon
- Ռոկուր է Ֆլաբա/Raucourt-et-Flaba
- Սեդան Էստ/Sedan-Est
- Սեդան Նորդ/Sedan-Nord
- Սեդան Ուեստ/Sedan-Ouest
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Arrondissement de Sedan (083)». Comparateur de territoire (French). Institut national de la statistique et des études économiques - INSEE. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Régions, départements, arrondissements, cantons et communes» (PDF). Populations légales 2014 (French). Institut national de la statistique et des études économiques - INSEE. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Historique des Ardennes
- ↑ «Populations légales 2012: 08 Ardennes» (PDF). INSEE. December 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charles Pranard, Sedan pittoresque, ou Topographie, statistique, géographie, histoire et biographie de l'arrondissement de Sedan, Sedan : chez l'auteur, 1842 [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդան (շրջան)» հոդվածին։ |
|