Սբ. Լյուդմիլայի եկեղեցի
Coordinates: 50°4′31.71″N 14°26′14.03″E
Սբ. Լյուդմիլայի եկեղեցի չեխ․՝ Kostel svaté Ludmily | |
---|---|
Սբ. Լյուդմիլայի եկեղեցին Սուրբ Ծնունդի տոներին, 2018 | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և փոքր բազիլիկ |
Երկիր | {{Դրոշավորում/Չեխիա
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} |
Տեղագրություն | 50°4′31.71″N 14°26′14.03″E |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Պրահայի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | կանգուն |
Հիմնական ամսաթվերը | նոյեմբերի 25, 1888 |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի մշակույթի հուշարձան |
Անվանված | Բոհեմիայի սուրբ Լյուդմիլա |
Ճարտարապետ | Յոզեֆ Մոցկեր |
Ճարտարապետական ոճ | նեո-գոթական |
Կառուցման սկիզբ | 1888 |
Կառուցման ավարտ | 1892 |
Հիմնադրված | նոյեմբերի 25, 1888 |
Գմբեթ | 3 |
Church of Saint Ludmila in Vinohrady Վիքիպահեստում | |
ludmilavinohrady.cz |
Սբ. Լյուդմիլայի եկեղեցին (չեխ․՝ Kostel svaté Ludmily) Պրահայի Վինոգրադի թաղամասի Խաղաղության հրապարակում (Náměstí Míru Նամեստի Միռու) գտնվող նեո-գոթական հռոմեական ոճով 1888-1892թթ.կառուցված կաթոլիկ եկեղեցի է։ Այն կոչվել է Բոհեմիայի Սբ. Լյուդմիլայի պատվին։ Եկեղեցու հատակագծի հեղինակն է Յոզեֆ Մոցկերը (Josef Mocker)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին աղյուսով պատրաստված եռամուտք բազիլիկա է, որի նավի հիմքում խաչ է։ Կառույցի ճակատում գնտվում են երկու 60,5 մ բարձրության զանգակատուն, ինչպես նաեւ քանդակներով զարդարված գլխավոր մուտք[1]։ Տաճարի ներսում հարուստ գունազարդ պատուհաններ են, գեղանկարներ և քանդակներ, որոնց վրա աշխատել են այնպիսի չեխ գեղանկարիչներ, ինչպիսիք են Յոզեֆ Վացլավ Միսլբեկը, Յոզեֆ Չափեկը և Ֆրանտիշեկ Ժենիշեկը[2]։
Եկեղեցին փակվել էր մետրոյի շինարարության կապակցությամբ և հետագայում 1974-1992թթ. այն վերականգնման պատճառով։ 1980-ին սկսվեց նրա վերակառուցումը, որի համար նախատեսված էր 20 տարի։ Մինչև 1984 թ. դեկտեմբերը ավարտվեց հարավային նավի վերականգնումը, որտեղ իմպրովիզացված տարածքումժամանակավորապես վերսկսվեցին պատարագերը։ 1992 թ. սեպտեմբերի 16-ին Սբ. Լյուդմիլայի սրբազան օրը, ամբողջ տաճարը վերաբացվեց օծման հանդիսավոր արարողությամբ, որը վարում էր կարդինալ Միլոսլավ Վըլկը։ 1993 թ. սեպտեմբերի 3-ին զանգերը նորից հնչեցին եկեղեցու զանգակատներից[3]։
Ներկայումս տաճարի առջև հաճախ անցկացվում են Սուրբ Ծննդյան և Զատկի տոնավաճառներ, բացօթյա համերգներ և բարեգործական վաճառք։ 2013 թվականից ի վեր ամեն տարի հոկտեմբերին Սիգնալ փառատոնի շրջանակներում եկեղեցու վրա կազմակերպվում են 3D մեփինգ ցուցադրումներ։ Տաճարը բաց է այցելուների համար միայն եկեղեցական արարողությունների ժամանակ։
Սբ Պրոկոպի արձանը եկեղեցու մուտքի մոտ | Սբ. Լյուդմիլայի եկեղեցին Խաղաղության հրապարակում | Տիմպան մուտքի վերևի մասում «Սբ. Վացլավին և Սբ. Լյուդմիլային օրհնող Քրիստոսը |
Եկեղեցու նեո-գոթական ճակատային մասը |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երրորդ բակ
-
Տեսքը կողքից
-
Սիգնալ փառատոնի 3D մեփինգ, 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Church of St. Ludmila at Vinohrady». Հարյուրավոր սրաձողերով Պրահան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «The Borough of Prague 2: ST. LUDMILA'S CHURCH». Praha2.cz. 2013 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Kostel sv. Ludmily». Prague.eu. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.