Սաֆինազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆինազ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1983(1983-12-20) (40 տարեկան)
Հայաստան
Երկիր Հայաստան,  Ռուսաստան և  Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և belly dancer

Ծովինար Գրիգորյան (դեկտեմբերի 20, 1983(1983-12-20), Հայաստան), հայտնի է նաև իր բեմական անունով՝ Սաֆինազ (արաբ․՝ صافيناز‎‎), եգիպտահայ պորտապարուհի, որը 2013 թվականից նկարահանվել է մի քանի ֆիլմերում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովինար Գրիգորյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանում[2]։ Նա իր կարիերան սկսել է որպես բալետի պարուհի, սակայն հետո անցել է պորտապարի։ Նա միջազգային ճանաչում է ունեցել Dalaa արբանյակային ալիքով հեռարձակված տեսահոլովակների շնորհիվ։ Նրա առաջընթացը տեղի է ունեցել 2013 թվականին՝ եգիպտական «Հավաքարարը» (القشاش) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այդ ֆիլմում գլխավոր դերակատարներն էին Մոհամեդ Ֆարագը և Հորեյա Ֆարղալին[1][2]։

Ըստ Գուգլ-ի տվյալների՝ նա 2014 թվականին համացանցի եգիպտացի օգտատերերի կողմից ամենաշատ որոնված անունն էր՝ գերազանցելով նույն թվականին մահացած դերասան Խալեդ Սալեհին[3]։

Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին Գրիգորյանը եգիպտական դատախազների կողմից կանչվել է հարցաքննության՝ Եգիպտոսի դրոշի ոճով ստեղծված պարային հագուստով Եգիպտոսը վիրավորելու մեղադրանքով[4][5]։ 2015 թվականի ապրիլին եգիպտական դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ «եգիպտական դրոշը վիրավորելու» համար այն բանից հետո, երբ նա կարմիր, սպիտակ և սև գույներով կիպ զգեստ էր հագել[6]։

2015 թվականի սեպտեմբերին Գրիգորյանն արդարացվել է, սակայն տուգանքը կրկնապատկվել է[7][8]։ Հետագայում նրան կրկին մեղադրել են անառակության մեջ, քանի որ համացանցում վիրուսային տարածում է ստացել մի տեսանյութ, որում Սաֆինազը բիկինիով երկու եգիպտացի երկրպագուների հետ է պարում։

Ամենաշատ որոնումները Գուգլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուհի Սաֆինազը 2014 թվականին գլխավորել է Եգիպտոսում Գուգլի ամենաշատ որոնված մարդկանց ցուցակը՝ շրջանցելով դերասան Խալեդ Սալեհին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Safinaz - ElCinema profile
  2. 2,0 2,1 Anne (2020 թ․ դեկտեմբերի 26). «Safinaz Body Size Breast, Waist, Hips, Bra, Height and Weight». Steal Her Health (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  3. ما الذي بحث عنه المصريين في جوجل خلال 2014 ؟
  4. Famous belly dancer Sofinar arrested over 'insulting Egyptian flag', released on bail
  5. Manpower Minister’s call to deport Safinaz stirred sarcasm on social networking
  6. Belly dancer Sofinar Gourian sentenced to six months in prison over 'Egyptian flag dress'
  7. Armenian belly dancer acquitted of ‘insulting Egyptian flag’
  8. Bellydancer Safinaz acquitted of Egyptian flag insult