Սարմեն Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարմեն Արմենի Ալավերդյան
30 հոկտեմբերի, 1964 - 2 նոյեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սարմեն Ալավերդյան (30 հոկտեմբերի, 1964, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 2 նոյեմբերի, 1993, Առաջաձոր, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարմեն Ալավերդյանը ծնվել է 1964 թ. հոկտեմբերի 30-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Գերմանիայում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղում որպես վարսավիր։ Զինվորագրվել է Խաչենի գումարտակում։ Մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. նոյեմբերի 2-ին Առաջաձոր գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]