Սասունցի Դավթի ծնունդը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցի Դավթի ծնունդը
տեսակգեղանկար
նկարիչՀակոբ Կոջոյան
տարի1947
գտնվում էԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ծանոթագրություններ

Սասունցի Դավթի ծնունդը, հայ նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավներից։ Կտավը ստեղծվել է 1947 թ.:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սասունցի Դավթի ծնունդը» Հակոբ Կոջոյանի ամենամեծ կտավներից մեկն է։ Դավթի ծնունդի թեմային վարպետը որոշել էր անդրադառնալ վաղուց։

Կտավի ստեղծման համար Կոջոյանը գնել էր հատուկ գործվածքի կտավ և պատվիրել ամուր կտավակալ։ Մեխերը նույնպես պատրաստվել էին Կոջոյանի կողմից՝ հատուկ ձևով։ Վարպետը կտավի երեսպատումն արել է յուրահատուկ ձևով՝ լրիվ թողնելով կտավի ֆակտուրան և գործվածքի հատիկայնությունը, որը մեծ դեր է խաղացել կտավի գեղարվեստական խնդիրը լուծելու հարցում։ Առհասարակ, Հակոբ Կոջոյանն իր կտավների և դրանց ծրագրային աշխատանքներին պատրաստվում էր յուրովի՝ գտնելով յուրաքանչյուր կտավի համար գեղարվեստական խնդրին համապատասխան տեխնիկական հնարներ։ Վարպետը պատմել է Հայկ Կոջոյանին, որ նկարի կոմպոզիցիան արել է շնորհիվ Լևոն Կոջոյանի՝ ոսկերչությունում մոնոգրամ կատարելու հմտության։

«Սասունցի Դավթի ծնունդը» նկարի նախաշերտի վրայից արվել է գրիզայլ՝ սպիտակի բավականին թանձր շերտով, ծավալների մանրազնին ոսկերչական մշակմամբ։ Գեղանկարը կատարվել է թափանցիկ շերտավորումով, չորացած նախաշերտի վրա։ Այդ հնարները կիրառվել են՝ ստանալու նկարում տիրող նշանակալի իրադարձության պահի խորհրդավորությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]