Սաննակջի
Սաննակջի, հում փոքր ութոտնուկ | |
Կորեական խոհանոց | |
Ծագում | |
Տեսակ | հում ձուկ |
Ենթատեսակ | ձկնային ուտեստ, ուտեստ ութոտնուկով |
Առաջացման երկիր | Հարավային Կորեա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | հում ութոտնուկ, քնջութ |
Sannakji Վիքիպահեստում |
Սաննակջին (կորեերեն՝ 산낙지) կորեական հում ձկան ուտեստի տեսակ է։ Այս բառը կազմված է կորեերենի «ողջ» և «ութոտնուկ» բառերի համադրությունից, ինչպես նաև այն պատճառով, որ ծծողներ ունեցող փափկամարմիններում, ինչպիսին են ութոտանիները, նյարդային համակարգը շարունակում է արձագանքել նույնիսկ մահից հետո, ուստի ծծողները գալարվում են՝ կարծես դրանք ողջ են[1]։ Եվ շնչուղիները բռնելու պատճառով մահվան շատ դեպքեր էլ կան:Ութոտնուկը սովորաբար բռնում են այնպես, որ նվազագույնի հասցնեն ցավը, և աղիները հանվում են, հետո կտրտում են մի քանի կտորների և ուտում քնջութով կամ քնջութի յուղով մի փոքր համեմված[1]։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ ուշադրություն է պահանջվում ութոտնուկ ուտելիս, քանի որ ութոտնուկի ոտքերի ծծողները շարժվում են ափսեի վրայով։ Այս շարժվող ծծողները ուտելիս կարող են կպչել մարդու կոկորդին կամ բերանին։ Որոշ մարդկանց մոտ դա կարող է խեղդվելու վտանգ առաջացնել։ Հաղորդվել են որոշ խեղդվելու պատահարներ։ Գվանգջուում տեղի ունեցած պատահարը վերջին դեպքերից է[2]։
Խորտիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաննակջին կարելի է գտնել հում ձկան ռեստորանում, նաև Կորեայի փողոցային կրպակ-ռեստորաններում։ Շատերը Սաննակջին վայելում են Սոջուի հետ միասին։
Հանրաճանաչ մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաննակջին կարող ենք տեսնել «Օլդբոյ (ֆիլմ, 2003)» կորեական ֆիլմի մի տեսարանում։ «Զարմանալի Մրցավազք 4» ծրագրում Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվեց մի աման ողջ ութոտնուկ ուտելու մարտահրավերը։ Մասնակիցները եկել էին «Կորեայի համը» փորձելու և մինչև ուտեստը բերելը տեղյակ չէին, որ Սաննակջին է։ Երկու թիմեր ձախողվեցին, և միայն մեկ թիմ կարողացավ ամբողջությամբ դատարկել ամանը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսիֆ Հուսեյնով։ Սաննակջիի փորձարկում