Սանկտ Պետերբուրգի կղզիներ
Չկա ճշգրիտ տեղեկություն, թե իրականում քանի կղզի է տեղակայված Սանկտ Պետերբուրգում։ 2002 թվականի տվյալներով հաշվվում էր 23 կղզի, որոնք ունեն պաշտոնական անուն։ Բացի այդ Ֆիննական ծոցում է գտնվում Կրոնշտադտ կղզեխումբը, որը ներառում է Կոտլին կղզին, որի վրա է գտնվում Կրոնշտադտ քաղաք, ինչպես նաև նույնանուն բերդի 21 ամրոցները (որից 17-ը գտնվում են Պետերբուրգի վարչական սահմաններին)։ Կղզիների ընդհանուր մակերեսը մոտ 80 կմ² է (Սանկտ Պետերբուրգի վարչական սահմաններով ամբողջ մակերեսի 6%-ը կամ միջքաղաքային մակերեսի 14%-ը)։
Պետերբուրգի բերդերն ավելի վաղ են կառուցվել, քան հիմնվել է քաղաքը և ավելի քան 2 դար շարունակել են քաղաքի համար մնալ հուսալի պաշտպանություն ծովային հարձակումներից։
Պետերբուրգի կղզիները կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ բնական և արհեստական։ Բնական կղզիներն առաջացել են Նևայի բազմաթիվ ճյուղերից։ Այս խմբի մեջ են մտնում ամենախոշոր կղզիները՝ Վասիլիի, Պետրոգրադի, Կրեստովսկի և այլ կղզիներ։ Երկրորդ խմբի մեջ մտնող կղզիների թիվը կայուն չէ․ առանձին վտակների լցման և ջրանցքների փորման արդյունքում որոշ կղզիներ անհետացան, որոշներն էլ՝ հայտնվեցին։ Այդպես հայտնվեց Նոր Հոլանդիա կղզին և անհետացավ Ժադիմիրովսկի կղզին։
Պետերբուրգի հիմնադրման ժամանակ ավելի քիչ կղզի կար։ Նևայի դելտայում հաշվվում էր մոտ 25 կղզի, որոնցից ամենախոշորն էր Վասիլիի, Պետրոգրադի, Կրեստովսկի, Պերվուշինի, Ուսադիցի կղզիները։
18-րդ դարում բազմաթիվ ջրանքների ի հայտ գալով կղզիների թիվն աճեց։ Սակայն ջրանքներից շատերը շուտով լցվեցին․ այսպես, 1737 թվականին անհետացան Վասիլիի կղզու տարածքում նախկինում փորված ջրանցքները։ 19-րդ դարի սկզբին բազմաթիվ արհեստական ջրանցքների շնորհիվ կղզիների թիվը դարձավ 101։ 19-րդ դարի կեսերից սկսվեցին քաղաքի կենտրոնական հատվածի բարելավմանն ուղղված աշխատանքները, որն ուղեկցվեց որոշ ջրամբարների և ջրավազանների լցմամբ, որն էլ հանգեցրեց կղզիների թվաքանակի կրճատմանը։
Կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին Ադմիրալտեյսկի կղզի
- Երկրորդ Ադմիրալտեյսկի կղզի
- Արտիլերիյսկի կղզի
- Ապտեկարսկի կղզի
- Բեզիմյանի կղզի
- Բելի կղզի
- Բիչի կղզի
- Վասիլիի կղզի
- Վերպերլուդա կղզի
- Գրյազնի կղզի
- Գուտուևսկի կղզի
- Դեկաբրիստների կղզի
- Եկատերինգոֆի կղզի
- Ելագին կղզի
- Նապաստակի կղզի
- Կազանի կղզի
- Կամեննի կղզի
- Կանոներսկի կղզի
- Կոլոմենսկի կղզի
- Կոտլին
- Կրեստովսկիկղզի
- Կրիվայա Դամբա կղզի
- Կրոնշլոտ կղզի
- Լետնի սադ կղզի
- Մալի Ռեզվի կղզի
- Մատիսների կղզի
- Մոնաստիրսկի կղզի
- Նոր Հոլանդիա
- Նոր Ադմիրալտեյսկի կղզի
- Պետրովսկի կղզի
- Պետրոգրադսկի կղզի
- Պոկրովսկի կղզի
- Սերնի կղզի
- Սպասկի կղզի
- Չուխոնկա կղզի
Անհետացած կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վատնի կղզի
- Վոլնի կղզի
- Գալերնի կղզի
- Գոնորոպուլո կղզի
- Ժադիմիրովսկի կղզի
- Զոլոտոյ կղզի
- Կաշևարովի կղզի
- Մալի Գրյազնի կղզի
- Հյուսիսային Մեծ Ռեզվի կղզի
- Հարավային Մեծ Ռեզվի կղզի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марков В. И. Кировские острова / Художник Л. А. Яценко. — Изд. 2-е, испр. и доп. — Л.: Лениздат, 1965. — 160 с. — 25 000 экз. (обл.)
- Կաղապար:Ռուսերեն գիրք։Горбачевич К.С., Хабло Е.П.: Почему так названы?
- Нежиховский Р. А. Река Нева и Невская губа. — Л.: Гидрометеоиздат, 1981. — 112 с. — 50 000 экз. (обл.)
- Витязева В. А. Невские острова: (Елагин, Крестовский, Каменный). — Л.: Художник РСФСР, 1986. — 176 с. — (Памятники городов России). — 50 000 экз.
- Фролов А. И. Реки, каналы, острова, набережные, мосты. — СПб.: Глагол, 2005. — ISBN 5-88729-063-3