Jump to content

Սանատրուկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանատրուկ Սարգսյան
Ծնվել էհունիսի 13, 1915(1915-06-13)[1]
Նորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 5, 1985(1985-03-05) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Տաշքենդի պետական գյուղատնտեսական համալսարան
Ալմա մատերՏաշքենդի պետական գյուղատնտեսական համալսարան (1937)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1954)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սանատրուկ Մարտիրոսի Սարգսյան (հունիսի 13, 1915(1915-06-13)[1], Նորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 5, 1985(1985-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1957

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Տաշքենդի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1944-1949 թթ․ աշխատել է ՀԽՍՀ անասնապահության ԳՀԻ-ում, կազմակերպել ու ղեկավարել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության շերամապահության գիտահետազոտական կայանի աշխատանքները (1955-1972 թթ․), միաժամանակ եղել է Երևանի պետական համալսարանի (1956-1964 թթ․), Հայկական մանկավարժական ինստիտուտի (1964-1970 թթ․) կենդանաբանության ամբիոնների վարիչ։ 1972 թվականից եղել է ՀՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի գենետիկայի լաբորատորիայի վարիչը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են կենդանիների բուծման ու տոհմային աշխատանքներում մոր դերի կենսաբանական հիմունքների ուսումնասիրության, զույգ ընտրության, միջատների էկոլոգիայի, պատճառագիտության ու գենետիկայի հարցերին, թթենու շերամի բուծման աշխատանքների մեքենայացման կենսաբանական հիմունքների ստեղծմանը։ Բնական մետաքսաթելի հումքի՝ բոժոժների արտադրության համար առաջարկել է աշխարհում առաջին մեքենայացված գիծ, ստեղծել միջատների (խնձորենու պտղակերի) դեմ պայքարի գեևետիկական եղանակ, շերամի կլոնային բուծման տեխնոլոգիա ու արժեքավոր Կլոններ[2]։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

  • Թթենու շերամը, նրա բիոլոգիան և որդակերակրման տեխնիկան, Ե., 1958։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 224.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 224