Jump to content

Սան Մատտեոյի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Մատտեոյի ճակատամարտ
Թվական1918 թվականի օգոստոսի 13-ից սեպտեմբերի 3
Մասն էիտալական ճակատ և Առաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՊունտա Սան Մատտեո
ԱրդյունքԱվստրո-Հունգարիայի հաղթանակ
Հակառակորդներ
Իտալիա Իտալիայի թագավորությունԱվստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Հրամանատարներ
Իտալիա Իտալիայի թագավորություն Առնալդո Բերնի Անհայտ է
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
10 սպանված17 սպանված
Ընդհանուր կորուստներ

Սան Մատտեոյի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թվականի ամռանը Պունտա Սան Մատտեո (3678 մ) լեռան վրա, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն մինչև 1999 թվականը պատմության մեջ համարվում էր ամենաբարձր ճակատամարտը, սակայն 1999 թվականին տեղի ունեցավ Կարգիլի պատերազմը 5600 մ բարձրության վրա։

1918 թվականի սկզբին Ավստրո-Հունգարական զորքերը Սան Մատտեո լեռան գագաթին ստեղծեցին հրետանային կրակային ամրացված դիրքեր։ Այս դիրքերից նրանք կարողացան ճանապարհ բացել դեպի Գավիա լեռնանցք և այդպիսով հետևել իտալական ճակատային գծի մատակարումները։

1918 թվականի օգոստոսի 13-ին Իտալական ալպիական հրաձիգների (307-րդ վաշտ, Ortles գումարտակ) մի փոքր խումբ իրականացրեց անսպասելի հարձակում լեռան գագաթի վրա, և հաջող գրավեց ամրացված դիրքեր։ Ավստրո-Հունգարական զորքերի կեսը գերի վերցվեց, մնացած մասը փախավ ստորին հատվածների դիրքեր։

Սան Մատտեոյի գագաթի կորուստը հավասարազոր էր նրան, որ Ավստրիական կայսրությունը իր դեմքն էր կորցնում, ուստի անհապաղ օգնական ուժեր ուղարկվեցին, իսկ իտալական զորքերը ամրապնդում էին իրենց դիրքերը լեռան գագաթի վրա։

1918 թվականի սեպտեմբերի 3-ին Ավստրո-Հունգարական զորքերը սկսեցին "Gemse" օպերացիան և հարձակման նպատակն էր ետ գրավել լեռը։ Լայնամասշտաբ հրետանային հրետակոծությունները, որին հաջորդեց ավելի քան 150 կայսերշյութցեների հարձակումը, որոնք տեղաբաշված էին Դիմարոյում, և արդյունքում հարձակումը հաջողակ էր և կորցված դիրքերը վերականգնվեցին։ Իտալացիները, ովքեր գտնում էին որ լեռը արդեն կորցրել են սկսեցին ամրապնդված դիրքերը ռմբակոծել, որի արդյունքում սպանվեցին ինչպես իտալացի, այնպես էլ Ավստրո-Հունգարացի զինվորներ։

Ավստրո-Հունգարական զորքերից մահացավ 17 զինծառայող, իսկ իտալացիներից 10-ը։ Հակահարձակումը դարձավ Ավստոր-Հունգարիայի վերջին հաղթանակը Առաջին համաշխարահային պատերազմում։ Զինադադարը, որը կնքվել էր 1918 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 15։00 Ջուստի վիլլայում (Պադովային մոտ) վերջ դրեց Ալպյան պատերազմին 1918 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 15։00-ին։

2004 թվականի ամռանը 3400 մ բարձրության վրա հայտանբերվել են երեք կայսերշյութցեների դիակ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "WWI bodies are found on glacier" BBC News 23 August 2004
  2. Roberto Bianchin Il ghiacciaio dei soldati-mummia Corpi intatti dopo 86 anni La Republica.it 22 August 2004

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]