Սամվել Մնացականյան
Արտաքին տեսք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Սերգեյի Մնացականյան (Սեպտեմբերի 14, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ) իրավաբան, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (Գեներալ մայոր)։
Սամվել Մնացականյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
---|---|
Մասնագիտություն՝ | Իրավաբան |
Ազգություն | Հայ |
Ծննդյան օր | Սեպտեմբերի 14, 1956 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Վախճանի օր | Օգոստոսի 17, 2021 (64 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Հայաստան |
Ռազմական ծառայություն | |
Կոչում՝ | Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1980 Ծառայություն սովետական բանակում (Սահմանապահ զորքեր)
- 1980-1985 Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
- 1989-1991 մասնակցել է Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը
- 1991-1996 Հայաստանի Գերագույն Խորհուրդում որպես քարտուղարության իրավաբանական բաժնի իրավական փորձաքննության ենթաբաժնի ավագ խորհրդատու։ Սահմանադրական հանձնաժողովի անդամ
- 1996-1999 Հայաստանի դատախազության Երևանի Շենգավիթի շրջանի դատախազ
- 1999-2001 Հայաստանի Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ[1]
- 2001-2008 Հայաստանի Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ
- 2008-2009 Լոռու մարզի Ընդհանուր Իրավասության դատարանի դատավոր
- 2009-2011 Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի Ընդհանուր Իրավասության դատարանի դատավոր[2]
- 2011 Դատավորի լիազրությունների դադարեցում /անձի նկատմամբ գրավի կիրառման համար, որի որոշումը չի բողոքարկվել մտել է օրինական ուժի մեջ և հետագայում անձը ճանաչվել է անմեղ։ Լիազորոթյունների դադարեցման հրամանագիրը ստորագրվել է անձին անմեղ ճանաչելու որոշումից 45 օր հետո/։ Նախագահ Ս.Սարգսյանի որոշումը լիազորությունների դադարեցման հետ կապված բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում[3]։
- 2014-2019 Հայաստանի Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի իրավաբանական վարչության պետ
- 2019-2021 Հայաստանի Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի Կենտրոն գրասենյակի ղեկավար[4]
- 2022 ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը[5]
Սամվել Մնացականյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա և թոռներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Նախկին դատավորը քննադատում է Հայաստանի դատական համակարգը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Սամվել Մնացականյանը նշանակվեց «Կենտրոն» գրասենյակի պետ». Cadastre am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «HUDOC - European Court of Human Rights». hudoc.echr.coe.int. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.