Սամվել Հովհաննիսյան (օդաչու)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սամվել Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիս 25, 1951 |
Ծննդավայր | Երևան, |
Մահացել է | հունիս 6, 1998 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու |
Սամվել Մերուժանի Հովհաննիսյան (հունիսի 25, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 1998, Երևան, Հայաստան), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1973)։ 1973–1988 թվականներին աշխատել է Երևանի ԴՕՍԱԱՖ-ում, 1988 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայանում (1981–1983 թվականներին՝ Անգոլայում)։
1988–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 30-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախի կազմել է 2100 ժամ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։