Սամվել Հովհաննիսյան (օդաչու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սամվել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սամվել Հովհաննիսյան
Ծնվել է հունիս 25, 1951
Ծննդավայր Երևան,
Մահացել է հունիս 6, 1998
Մահվան վայր Երևան
Քաղաքացիություն ՀՀ
Ազգություն Հայ
Մասնագիտություն օդաչու
Աշխատանք օդաչու

Սամվել Մերուժանի Հովհաննիսյան (25.6. 1951, Երևան – 6.6.1998, Երևան), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1973)։ 1973–88-ին աշխատել է Երևանի ԴՕՍԱԱՖ-ում, 1988-ից՝ «Էրեբունի» օդանավակայանում (1981–83-ին՝ Անգոլայում

1988–92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 30-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախի կազմել է 2100 ժամ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։