Սամոսատի ճակատամարտ
Թվական | 859 թվական |
---|---|
Վայր | Սամոսատ |
Արդյունք | Պավլիկյանների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Պավլիկյաններ | Բյուզանդական կայսրություն |
Հրամանատարներ | |
Կարապետ[Ն 1] Ալի իբն-Յահյա ալ-Արմանի[Ն 2] | Միքայել Գ |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Սամոսատի ճակատամարտ, ռազմական բախում Պավլիկյանների և Բյուզանդական կայսրության միջև, որը տեղի է ունեցել 859 թվականին Սամոսատում[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]9-րդ դարի սկզբից իրադրությունը սկսում է փոխվել։ Բյուզանդական կայսրության նոր արշավանքները պավլիկյաններին ստիպում են դաշնակցել արաբների հետ։ Արաբները, որոնք բավարար ներուժ չունեին խալիֆայության քայքայումը դադարեցնելու համար, սկսում են դաշնակցել պավլիկյանների հետ և փոխել իրենց վերաբերմունքը նրանց հանդեպ։ Սարգիս-Տյուքիկոսի օրոք (801-835) շարժումը վերելք է ապրել։
Թեոփիլոս կայսեր (829-842) և նրա կնոջ՝ Թեոդորա Մամիկոնյանի օրոք (842-856) կայսությունում նոր թափ են ստանում պավլիկյանների հալածանքները։ Բյուզանդացիները կարողանում են սպանել Սերգիոսին, որին հետևում էին նրա աշակերտների հետպնդումները։ Պավլիկյանների հարցը լուծելու նպատակով Թեոդորան 843 թվականին հզոր արշավանք է ձեռնարկում։ Պավլիկյանների շարքերում վերսկսված վեճերը թուլացնում էին շարժումը, որի ղեկավարների մի մասը կարծում էին, որ առանց կրոնական հիմնավորման անհնար է դիմակայել բյուզանդացիներին, իսկ մյուս մասը պնդում էր, որ բյուզանդացիների դեմ պայքարում հաղթանակի հասնելու համար պետք էր շարժումը վերափոխել ազատագրականի։
Սերգիոսի սպանությունից հետո նրա մի շարք աշակերտներ կարողանում են վերացնել ներքին պառակտումը, իսկ Թեոդորայի ձեռնարկած արշավանքի նախօրյակին պավլիկյանները միասնական ճակատ են կազմում։ Ներքին պառակտումը վերացնելուց հետո պավլիկյանները միանում են արաբ ամիրա Օմար իբն-Աբդուլլա ալ-Ակթայի արշավանքին և բարենպաստ դիրքեր գրավում։ Բյուզանդական բանակի քանակը կազմում էր 40 հազար, և Թեոդորան կարծում էր, որ հնարավոր կլինի հաղթել հայ-արաբական ճակատին մեկ հարվածով։ Բյուզանդական մեծաքանակ բանակի հրամանտար է նշանակվում Լոգոթետ Թեոկտւստը, որը կայսրուհու քաղաքականության իրականացման պաշտպաններից մեկն էր։ Բյուզանդացիների ուժերը կենտրոնանում են Փոքր Հայքի սահմանամերձ շրջաններում, որից հետո բանակը նախաձեռնությունը հանձնում է հայ-արաբական ճակատին։ Պավլիկյանները կարճ ժամանակում կարողանում են ուժերը միավորել արաբների հետ և հաղթանակ տանել բյուզանդացիների նկատմամբ։ Այս պարտությունից հետո Թեոդորա կայսրուհին պավլիկյանների դեմ կենտրոնացնում է Բյուզանդիայի գրեթե ամբողջ ռազմական ներուժը։
Ազատագրական շարժումը նոր վերելք է ապրել բյուզանդական բանակի նախկին զինվորական Կարապետի օրոք, որն առաջնորդել է շարժումը 845 թվականից մինչև 863 թվականը։
Կարապատը, ցանկանալով շարժման կենտրոն ստեղծել, 855 թվականին Փոքր Հայքի և Բարձր Հայքի սահմանին հիմնում է Տևրիկ քաղաքը։ Նույն թվականին Կարապետը կարողանում է Տարսոնի և Հայաստանի սահմանային շրջանների արաբ կառավարիչ Ալի իբն-Յահյա ալ-Արմանիի հետ համատեղ արշավանք ձեռնարկել դեպի Բյուզանդիայի սահմանային շրջաններ։ Թեոդորա կայսրուհու մահից հետո գահը ժառանգում է նրա որդի Միքայել Գ-ն, որը Բյուզանդիայի «արևելյան» քաղաքականությունը ձախողման է տանում՝ որոշելով շարունակել նախկին քաղաքականությունը։ Կայսրը արաբական խալիֆայության թուլացման պայմաններում որոշում է արշավանք սկսել։
Նախապատրաստական աշխատանքներից հետո, որոնք տևել էին շուրջ երեք տարի, 859 թվականին Բյուզանդիայի նորընտիր կայսրը արշավանք է ձեռնարկում պավլիկյանների դեմ։ Բյուզանդական արքունիքը կարծում էր, որ արշավանքի արդյունքում հնարավոր կլինի ճնշել պավլիկյան շարժումը։
Բյուզանդացիներն առաջին հաջողություններից հետո պաշարում են Սամոսատ ամրոցը, որտեղ ամրացել էին պավլիկյանները։
(Վարդաս Մամիկոնյանը) աղվամազը դեռ նոր բուսնող Միքայելի[Ն 3] հետ ամբողջ զորքով պատերազմի գնաց իսմայելացիների և արդեն հիշված Ամերի դեմ։ Ոտք դնելով թշնամու տարածքը` պաշարում են Սամոսատ կոչվող անառիկագույն քաղաքը։ Այստեղ նրանք համոզվեցին, որ գործ ունեն ոչ թե Թեոդորայի, այլ շատ խորամանկ մարդկանց հետ։ - Թեոփանեսի Շարունակող, Ժամանակագրություն, Գիրք Դ, Գլուխ 16
|
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամոստի պաշարմանը հաջորդած երկու օրերի ընթացքում բյուզանդացիները փորձում էին կտրել Սամոսատի կապն արտաքին աշխարհի հետ։ Բյուզանդացիներին հաջողվում է ավարտել նախապես պլանավորված աշխատանքների մի մասը, որի պատճառով նրանց զգոնությունն ընկնում է։
Արտագրոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշմարման երրորդ օրը նախապատրաստական աշխատանքներից հետո հայոց զորամասերը Կարապետի գլխավորությամբ արտագրոհի են դիմում՝ գերի հանձնվելու փոխարեն։
Սամոսատի պաշտպանների կազմակերպած արտագրոհն անկանոն ռազմարվեստի դասական օրինակ է, որը հաջող է ավարտվում։ Բյուզանդացինները, մարտադաշտում թողնելով արշավանքի առաջին փուլի ընթացքում հավաքած ռազմավարը և զենքերը, փախչում են։ Հաղթողները գերի են վերցնում բյուզանացի շուրջ հարյուր բարձրաստիճան զինվորականների, իսկ Միքայել կայսրը Սամոսատի մոտ կրած պարտությունից հետո սկսում է հաշտության բանակցություններ վարել պավլիկյանների և դաշնակից արաբների հետ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 205–211.