Սաղիան
Բնակավայր | ||
---|---|---|
Սաղիան | ||
ադրբ.՝ Saqiyan | ||
Երկիր | Ադրբեջան | |
ԲԾՄ | 720 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սաղիան, գյուղ Ադրբեջանի Շամախիի շրջանում։ Շրջանի ամենահին հայկական գյուղերից մեկն է եղել։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անփոփոխ Սաղիան անվանը հանդիպում ենք առաջին անգամ 1636 թվականին։ Գյուղի հյուսիսարևմտյան ծայրում պահպանվում է Սաղիանի ամենանշանավոր ու ամենաարժեքավոր հուշարձանախումբը՝ եպիսկոպոսանիստ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը։ Վանքը կառուցվել է 1660 թվականին և հարյուրամյակներ շարունակ այդ վանքում էր նստում Շամախիու թեմի առաջնորդը։
1914 թվականի վիճակագրության համաձայն՝ գյուղն ունեցել է 1207 հոգի բնակչություն, բոլորը՝ հայ։ Մինչև 1970 թվականը գյուղը եղել է բացառապես հայաբնակ։ Վերջին հայերը գյուղը լքել են 1988 թվականի բռնագաղթի ժամանակ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կարապետյան, Սամվել (1997). Բուն Աղվանքի Հայերեն Վիմագրերը. Երևան: ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ». էջեր 60–61.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |