Սալավաթ Յուլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալավաթ Յուլաև
բաշկիրերեն՝ Салауат Юлай улы
Ծնվել էհունիս 1754
ԾննդավայրՏեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800 (46 տարեկան)
Վախճանի վայրՊալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա
Մասնագիտությունապստամբ, բանաստեղծ և ռազմական գործիչ
Լեզուբաշկիրերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Թեմաներգրել է հայրենի երկրի մասին
Ուշագրավ աշխատանքներ«Իմ Ուրալ », «Սոխակ»
 Salawat Yulayev Վիքիպահեստում

Սալավաթ Յուլաև (հունիս 1754, Տեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800, Պալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա[2] ), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականների գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1773 թվականի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց 2 հազարանոց ջոկատի հետ անցել է Օրենբուրգը պաշարած ապստամբների կողմը։ 1773 թվականի նոյեմբերի վերջին Պուգաչովը Սալավաթ Յուլաևին ուղարկել է Բաշկիրիա, որտեղ նա հավաքել է 10 հազարանոց ջոկատ և հաջողությամբ կռվել Կրասնոուֆիմսկի և Կունգուրի շրջանում։ 1774 թվականի մայիսի վերջին և հունիսին գործել է Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ 1774 թվականի նոյեմբերի 24-ին Մեդյաշ գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական Դոգերվիկ ամրոցում որտեղ և մահացել է։ Սալավաթ Յուլաևի պոեզիան մինչ հեղափոխական բաշկիրական գրականության լավագույն դրսևորումներից է։

Նշանավոր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («Ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը և այլն։ Սալավաթ Յուլաևի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Սալավաթ Յուլաևի անվան Բաշկիրական ԻՍԱՀ պետական մրցանակներ գրականության և արվեստի լավագույն գործերի համար։ Սալավաթ Յուլաևի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են Ալեքսանդր Պուշկինը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гвоздикова И. М. САЛАВАТ ЮЛАЕВ // Բաշկիրական հանրագիտարան (ռուս.)Башкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1
  2. «Համաձայն Սենատի Գաղտնի գրասենյակի հարցման». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 116
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալավաթ Յուլաև» հոդվածին։