Ռուս պատրիարքության թանգարան
Ռուս պատրիարքության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, քաղաքապետարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արզամաս |
Վայր | Արզամաս |
Մասն է | Q70839989? |
Հիմնադրվել է | օգոստոսի 1, 2013 |
Ռուս պատրիարքության Արզամասի թանգարան (ռուս.՝ Арзамасский музей Русского Патриаршества), աշխարհի միակ թանգարանը, որի ցուցադրությունը լիովին նվիրված է Ռուսաստանի պատրիարքների կյանքին։ Գտնվում է Արզամաս քաղաքի կենտրոնում, Տաճարի հրապարակում։ Նիժնի Նովգորոդի պետական պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի և Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Նովգորոդի միտրոպոլիտի համատեղ նախագիծն է[1]։ Հանդիսավորությամբ բացվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ամբողջությամբ նվիրված է ռուս պատրիարքների կյանքին և գործունեությանը` Նիկոն (1605-1681 թթ.) և Սերգեյ (1867-1944 թթ.)՝ ծնված Նիժնի Նովգորոդի մարզում, ինչպես նաև 20-21-րդ դարերի Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքներ՝ Ալեքսիյ I, Պիմեն, Ալեքսիյ II և Կիրիլ։ Թանգարանում ներկայացված են պատրիարքների իրերի ժամանակակից կրկնօրինակներն ու բնօրինակները։ Հավաքածուն հատկապես հետաքրքիր է այն առումով, որ մանրամասն պատմում է խորհրդային ժամանակաշրջանում Ռուս Ուղղափառ եկեղեցու և նրա ղեկավարների գործունեության մասին, երբ կրոնն ու եկեղեցին ենթարկվում էին ծանր հալածանքների[2][3]։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը տեղակայված է Արզամասի մագիստրատի եզակի շենքում, Տաճարի հրապարակում (1721 թ.): Սա Ռուսաստանում այդ ժամանակաշրջանի միակ չվերակառուցված վարչական շենքն է[2][4]։ Նախկինում այս շենքում գործել են խանութներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Музей Русского Патриаршества | Официальный сайт благочиния города Арзамаса Нижегородской епархии». arzblag.ortox.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 2,0 2,1 Дмитрий Дегтев Энциклопедия Нижегородского края. — Нижний Новгород, 2016.
- ↑ «Музей русского патриаршества». Арзамасский Николаевский женский монастырь. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Музей Русского Патриаршества в Арзамасе. Фото, отзыв». www.turionn.nnov.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Музей станет не только одним из излюбленных мест посещения всех нижегородцев и гостей нашего региона», — Валерий Шанцев Արխիվացված 2016-11-20 Wayback Machine // Правительство нижегородской области, официальный сайт, 1 августа 2013
- Музей Русского Патриаршества Արխիվացված 2016-11-20 Wayback Machine // Агентство по управлению и использованию памятников истории и культуры
- Музей русского Патриаршества открылся в Арзамасе // Православие.ру, 2 августа 2013 г.
- Е.СЕРГЕЕВА — Арзамас встречает гостей Արխիվացված 2023-06-24 Wayback Machine // Арзамасские Ведомости, август 2013
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուս պատրիարքության թանգարան կատեգորիայում։ |