Ռուս պատրիարքության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուս պատրիարքության թանգարան
Здание магистрата (середина XVIII в.) на Соборной площади.JPG
Տեսակթանգարան, քաղաքապետարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԱրզամաս
ՎայրԱրզամաս
Մասն էQ70839989?
Հիմնադրված էօգոստոսի 1, 2013
Կոորդինատներ: 55°13′52″ հս․ լ. 43°29′8″ ավ. ե. / 55.23111° հս․. լ. 43.48556° ավ. ե. / 55.23111; 43.48556

Ռուս պատրիարքության Արզամասի թանգարան (ռուս.՝ Арзамасский музей Русского Патриаршества), աշխարհի միակ թանգարանը, որի ցուցադրությունը լիովին նվիրված է Ռուսաստանի պատրիարքների կյանքին: Գտնվում է Արզամաս քաղաքի կենտրոնում, Տաճարի հրապարակում: Նիժնի Նովգորոդի պետական պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի և Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Նովգորոդի միտրոպոլիտի համատեղ նախագիծն է[1]: Հանդիսավորությամբ բացվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ամբողջությամբ նվիրված է ռուս պատրիարքների կյանքին և գործունեությանը` Նիկոն (1605-1681 թթ.) և Սերգեյ (1867-1944 թթ.)՝ ծնված Նիժնի Նովգորոդի մարզում, ինչպես նաև 20-21-րդ դարերի Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքներ՝ Ալեքսիյ I, Պիմեն, Ալեքսիյ II և Կիրիլ: Թանգարանում ներկայացված են պատրիարքների իրերի ժամանակակից կրկնօրինակներն ու բնօրինակները: Հավաքածուն հատկապես հետաքրքիր է այն առումով, որ մանրամասն պատմում է խորհրդային ժամանակաշրջանում Ռուս Ուղղափառ եկեղեցու և նրա ղեկավարների գործունեության մասին, երբ կրոնն ու եկեղեցին ենթարկվում էին ծանր հալածանքների[2][3]:

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղակայված է Արզամասի մագիստրատի եզակի շենքում, Տաճարի հրապարակում (1721 թ.): Սա Ռուսաստանում այդ ժամանակաշրջանի միակ չվերակառուցված վարչական շենքն է[2][4]: Նախկինում այս շենքում գործել են խանութներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей Русского Патриаршества | Официальный сайт благочиния города Арзамаса Нижегородской епархии»։ arzblag.ortox.ru։ Վերցված է 2016-11-11 
  2. 2,0 2,1 Дмитрий Дегтев Энциклопедия Нижегородского края. — Нижний Новгород, 2016.
  3. «Музей русского патриаршества»։ Арзамасский Николаевский женский монастырь։ Վերցված է 2016-11-11 
  4. «Музей Русского Патриаршества в Арзамасе. Фото, отзыв»։ www.turionn.nnov.ru։ Վերցված է 2016-11-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]