Jump to content

Ռուզաննա Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Մուրադյան
Ծնվել էհունիսի 28, 1963(1963-06-28)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1985)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ռուզաննա Կարապետի Մուրադյան, (հունիսի 28, 1963(1963-06-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզաննան ծնվել է 1963 թվականին հունիսի 28-ին Երևան քաղաքում։ 1985 թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը։ Հանդիսանում է մանկավարժական գիտությունների թեկնածու։

1985-1996 թվականներին աշխատել է Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի։ Այնուհետև մինչև 1999 թվականը եղել է ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն։ 1999-2012 թվականներին եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն։

2002 թվականին Ռուզաննան եղել է «Կրթություն առանց սահմանի» հկ հիմնադիր նախագահ, իսկ 2006 թվականին՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ։ 2010 թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով։

2006 թվականին Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգևատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով։ 2008 թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով։ 2011 թ.` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին դիմումի հիման վրա զրկվել է մանդատից[3][4]։

Հանդիսանում է գիտամանկավարժական մի շարք հոդվածների և մեթոդական ձեռնարկների հեղինակ[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]